Հերակլիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Հերակլիտ
Ἡράκλειτος ὁ Ἐφέσιος
Hendrik ter Brugghen - Heraclitus.jpg
Ծնվել է մ. թ. ա. 535 Եփեսոս
Մահացել է մ.թ.ա. 470-ականներ Եփեսոս
Ուղղություն Pre-Socratic philosophy
Մասնագիտություն փիլիսոփա և գրող
Տիրապետում է լեզուներին հին հունարեն
Heraclitus Վիքիպահեստում

Հերակլիտ[1], Հերակլիտոս կամ Հերակլայդես (հին հուն․՝ Ἡράκλειτος ὁ Ἐφέσιος, մ.թ.ա. 544-484), անտիկ դարաշրջանի հույն փիլիսոփա։

Հերակլիտ Եփեսացին ծնվել է Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում։

Իրեն նախորդող փիլիսոփաներից տարբերվում է նրանով, որ աշխարհասկզբի իր տեսության կառուցման մեջ շեշտում է դիալեկտիկական հակադրությունը և շարժումը համարում երևույթների ներբնակ ուժը։ Բնության մեջ իշխում է շարժումը, չկա հանգիստ վիճակ, առերևույթ հանգիստը նույնպես շարժում է, ամեն բան ենթակա է փոփոխման, անփոփոխ ոչինչ չկա։ Տիեզերական ոչ մի երևույթ չի կարելի պատկերացնել անշարժության մեջ, որովհետև շարժման ենթակա են բոլոր առարկաները, բոլոր երևույթները առանց բացառության։ «Ամեն բան շարժվում է և ոչինչ հանգիստ չէ»,- ասում է Հերակլիտը։ Միևնույն գետը չի կարելի մտնել երկու անգամ։

Հերակլիտի այս ուսմունքի մեջ շարժումը պայմանավորված է հակադրությամբ, հակադրությունը կազմում է նրա՝ այդ շարժման ներբնակ ուժը։ Ողջ տիեզերքի մեջ գոյություն ունի հակադրությունների մշտնջենական փոխանակություն։ Հակադրություններից առաջանում է կատարյալ ներդաշնակություն, համաշխարհային ներդաշնակությունը լարվածության և մերձեցման համակեցությունն է։

Կրակի մահը օդի ծնունդն է, օդի մահը՝ ջրի ծնունդը։ Հողի մահից ծնվում է ջուրը, ջրի մահից ծնվում է օդը, օդի մահից՝ կրակը և ընդհակառակը։ Ամեն բան փոխանակություն է։[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 58. ISBN 99941-56-03-9. http://issuu.com/5420/docs/texekatu?e=3902245/2725897. 
  2. Ա.Առաքելյան (1968). Հունական գրականության պատմություն. Երևան: «Լույս». էջ էջ 163-164.