Քսենոփանես
![]() | |
Ծնվել է | մ. թ. ա. 560[1] Կոլոֆոն, Իզմիրի մարզ, Թուրքիա |
Մահացել է | մ. թ. ա. 478[1] |
Դավանանք | դեիզմ |
Ուղղություն | նախասոկրատյան փիլիսոփայություն և Դասական փիլիսոփայություն |
Մասնագիտություն | փիլիսոփա, բանաստեղծ, էպիգրամաների հեղինակ, elegist և գրող |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն |
Աշակերտներ | Պարմենիդես |
![]() |
Քսենոփանես Կոլոփոնացի (հին հունարեն՝ Ξενοφάνης ὁ Κολοφώνιος, մոտավորապես մ.թ.ա. 565-473), անտիկ շրջանի հույն փիլիսոփա և բանաստեղծ։
Քսենոփանեսի մասին կենսագրական տեղեկությունները շատ քիչ են։ Կա ենթադրություն, որ նա ծնվել է 565 թվականին և վախճանվել 92 տարեկան հասակում։ 25 տարեկան հասակում հեռանում է Կոլոփոն քաղաքից և վարում թափառական կյանք։ Շրջել է Հունաստանի քաղաքները և ապա հաստատվել Էլեա քաղաքում, որի հիմնադրման պատվին պոեմ է գրել։ Ապրել է չքավոր և ապրուստի միջոցներ հայթայթել իր գրած ոտանավորներով։ Իր ծննդավայրից հեռանալու պատճառը պարսիկների կողմից Կոլոփոնի գրավումն է եղել։
Նա ամենից առաջ գրել է բանաստեղծություններ, գլխավորապես էլեգիաներ, որոնցից միայն փոքրաթիվ հատվածներ են մնացել։ Փիլիսոփայական ոտանավորները գրել է հեքսամետրով։ Ունեցել է նաև ուժեղ հումոր, ծաղրել է հին ավանդույթները, Հոմերոսին և Հեսիոդոսին, Պյութագորասին, նրանց հավատալիքներն ու ավանդությունները։
Քսենոփոնեսի փիլիսոփայական ուսմունքի հիմքը կազմում է տիեզերքի միասնությունը, որին աստվածություն է անվանում։ Սկզբնապատճառը համարում է մատերիան, որը միասնական է ու անշարժ
Ամեն բանի սկիզբը նա համարում է հողն ու ջուրը[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ Ա.Առաքելյան (1968)։ Հունական գրականության պատմություն։ Երևան: «Լույս»։ էջ 167-168
|
- Մ.թ.ա. 560 ծնունդներ
- Թուրքիայում ծնվածներ
- Մ.թ.ա. 478 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Հին հույն բանաստեղծներ
- Անտիկ դարաշրջանի հույն փիլիսոփաներ
- Մ.թ.ա. 6-րդ դարի փիլիսոփաներ
- Մ․թ․ա․ 5-րդ դարի հույներ
- Նախասոկրատեսյան փիլիսոփաներ
- Հին հոնիացի փիլիսոփաներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին