Սովորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սովորություն, վարքի կայուն միջոց, որի իրականացումը որոշակի իրավիճակում անհատի համար դառնում է պահանջմունք[1], որն էլ «արթնացնում է որոշակի գործողության, արարքի իրականացում»[2]։ Սովորության ձևավորման ընթացքում բազմաթիվ անգամ իրականացվում է այս կամ այն գործողությունը, չափազանց մեծ նշանակություն ունեն այդ գործողության իրականացման ընթացքում առաջացած հաճելի էմոցիոնալ զգացողությունները, քանի որ այն «յուրացված է..., որը դարձել է ինքնաբերական և իրականացվում է առանց որևիցե ջանք գործադրելու»[3]։

Ծխախոտ ծխել, ամենալայն տարածում ունեցող վնասակար սովորությունը։


Սովորության ձևավորման մեխանիզմ. տեսակետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբանական կողմ.

Սովորությունը ձևավորվում է միևնույն գործողությունը բազմիցս կատարելու այն փուլում, երբ դրա իրականացման ժամանակ արդեն չի առաջանում կամքի կամ ճանաչողական բնույթի որևիցե դժվարություն: Այստեղ խոսվում է կախվածության մասին, դեռևս շարունակվող գրգռիչների հանդեպ արձագանքելու սրության նվազեցումը կամ դադարեցումը, որն առաջացնում է դրական էմոցիոնալ վիճակ սովորությունն իրականացնելու ժամանակ կամ, հակառակը, ի հայտ են գալիս բացասական ապրումներ այն իրականացնելուն խանգարող հանգամանքներում:

Մեկ անգամ հաստատվելով՝ սովորությունը հաճախ շարունակում է մնալ նաև պատճառական գործոնների վերացումից հետո, որոնք հանգեցնում են տվյալ սովորության զարգացմանը։ Վարքագծային հոգեբուժությունը հիմնված է այն համոզմունքի վրա, որ որոշ սովորույթներ կարող են փոխարինվել մեկը մյուսով։

Ֆիզիոլոգիական կողմ․

Սովորությունը ուղեղի կառուցվածքում կայուն նյարդային կապերի ձևավորումն է, որը տարբերվում է գործելու բարձր պատրաստակամությամբ։ Նման նյարդային կապերի համակարգը հիմք է հանդիսանում վարվելակերպի քիչ թե շատ բարդ ձևերի համար, որոնք Ի․ Պ․ Պավլովը անվանել է դինամիկական կարծրատիպեր։ Գործողության բնականոն ընթացքն ապահովող նյարդային կառուցվածքների ամբողջականության կազմի մեջ, որպես կանոն, մտնում է նաև հուզական արձագանքի մեխանիզմները, որոնք արդեն սովորության ձևավորման հոգեբանական կողմն է:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Большая советская энциклопедия, 3-е изд., статья «Привычка»
  2. Лопатин В. В., лопатина Л. Е. «Русский толковый словарь». — М.: Изд-во «Эксмо», 2004. — 928 с. ISBN 5-699-07732-4
  3. Журнал «Cosmopolitan» от ноября 2011 г.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]