Էդուարդ Լի Տորնդայք
Էդուարդ Լի Տորնդայք (օգոստոսի 31, 1874[1][2][3][…], Ուիլյամսբուրգ, Համպշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - օգոստոսի 9, 1949[4][3][5], Մոնթրոուզ, Cortlandt, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի հոգեբան։ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր (1904 թվականից), ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահ (1912 թ.-ից)։
Զբաղվել է գլխավորապես համեմատական հոգեբանության և ուսուցման հարցերով։ Ռորնդայքը բիհևիորիզմի նախահայրն է։ Առաջինը կենդանիների վարքը ուսումնասիրել է լաբորատոր պայմաններում, որի արդյունքները որոշ փոփոխություններով փորձել է կիրառել երեխայի վարքի օրինաչափությունները բացահայտելիս։ Ռորնդայքը ձևակերպել է «փորձերի և սխալների» օրենքը, որի օգնությամբ ուսումնասիրել է մի շարք կենդանիների (շուն, կատու, կապիկ) գործողություններն ու շարժումները։ Նա իրադրությունների (ստիմուլների համակարգի) և կենդանի օրգանիզմների միջև ստեղծված կապերը ընդունելով որպես սոսկ կենսաբանական պատասխան-ռեակցիաներ, մերժել է դրանց իդեա–շարժողական բնույթը, այսինքն՝ մտածողական տարրական կապակցությունների առկայությունը։ Տորնդայքը մշակել է մի շարք օրինաչափություններ (պատրաստակամություն, ներքին դիրքորոշում, յուրացում, վարժությունների փոխանցում ևն), որոնք մեկնաբանել է ելակետ ունենալով էապես կենսաբանական (հատկապես գենետիկական) կանխորոշման մի շարք սկզբունքներ։
Երկերի ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Educational Psychology (1903)
- Introduction to the Theory of Mental and Social Measurements (1904)
- The Elements of Psychology (1905)
- Animal Intelligence (1911)
- Edward L. Thorndike. (1999) [1913], Education Psychology: briefer course, New York: Routledge, ISBN 978-0-415-21011-9
- The Teacher's Word Book (1921)
- The Psychology of Arithmetic (1922)
- The Measurement of Intelligence (1927)
- Human Learning (1931)
- A Teacher's Word Book of the Twenty Thousand Words Found Most Frequently and Widely in General Reading for Children and Young People (1932)
- The Fundamentals of Learning (1932)
- The Psychology of Wants, Interests, and Attitudes (1935)
- The Teacher's Word Book of 30,000 Words (co-authored with Irving Lorge) (1944)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- 1 2 3 4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- 1 2 Edward L. Thorndike // Encyclopædia Britannica — 2018.
- 1 2 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- ↑ Find A Grave — 1996.
- 1 2 3 4 5 6 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- 1 2 http://www.nasonline.org/publications/biographical-memoirs/memoir-pdfs/thorndike-edward-1.pdf
- ↑ CONOR.Sl
- ↑ https://www.nytimes.com/1990/09/25/obituaries/r-l-thorndike-psychologist-79-developed-scholastic-ability-tests.html
- ↑ Green J., LaDuke J. Pioneering Women in American Mathematics: The Pre-1940 PhD's — P. 143.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդուարդ Լի Տորնդայքի գործերը Գուտենբերգ նախագծում
- Works by Edward L. Thorndike, at Hathi Trust
- Edward Thorndike biography Արխիվացված 2019-10-20 Wayback Machine
- Classics in the history of Psychology - Animal Intelligence by Thorndike
- Edward L. Thorndike at www.nwlink.com
- Thorndike, E. L. (1913). Educational Psychology Volume II: The Psychology of Learning. NY: Teacher College.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Լի Տորնդայք» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 63)։ |
- Օգոստոսի 31 ծնունդներ
- 1874 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Օգոստոսի 9 մահեր
- 1949 մահեր
- Նյու Յորք նահանգում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Կոլումբիայի համալսարանի աշխատակազմ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի հոգեբաններ
- Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահներ
- Կոլումբիայի համալսարանի դասախոսներ
- Ամերիկացի մանկավարժներ
