Դետերմինիզմ
Դետերմինիզմը այն տեսակետն է, որ ամեն իրադարձություն ինչպես մարդկային իմացությունը, վարքը, որոշումը և գործողությունը պատճառականորեն որոշված է չընդհատված նախկին պատահարների շղթայով[1]։ Մեծաքանակ բանավեճերի հետ միասին, դետերմինիզմի առարկայի մասին շատ տարատեսակներ և փիլիսոփայական դիրքեր կան աշխարհի տարբեր ավանդույթներից։
Փիլիսոփայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դետերմինիզմը անհրաժեշտաբար ներառում է, որ մարդկությունը կամ առանձին մարդիկ չեն կարող փոխել ապագայի ընթացքը կամ նրա իրադարձությունները (դիրք, որ ճանաչված է ճակատագրապաշտություն անունով). սակայն, որոշ դետերմինիստներ հավատում են, որ մարդկանց իրենց ապագայի վրա ազդեցությունը ինքը միայն ներկայի և անցյալի վրա է կախված։ Պատճառական դետերմինիզմը կապ ունի և կախված է մատերիալիզմ և պատճառականություն հասկացությունների վրա։ Որոշ հիմնական փիլիսոփաներից, որոնք այս հարցի շուրջ բանակցել են, Մարկոս Ավրելիոս, Օմար Խայամ, Թոմաս Հոբս, Բարուխ Սպինոզա, Գոթֆրիդ Լայբնից, Դեյվիդ Հյում, Բարոն Դ'Օլբախ, Պիեր-Սիմոն Լապլաս, Արթուր Շոպենհաուեր, Վիլյամ Ջեյմս, Ֆրիդրիխ Նիցշե, Ալբերտ Այնշտայն, Նիլզ Բոհր, և վերջերս, Ջոն Սիրլ, Թեդ Հոնդերիխ, և Դանիել Դենեթն են եղել։
Մեքա Չիեսան նշում է, թե Բ.Ֆ. Սկիների հավանականային կամ ընտրողականային դետերմինիզմը դետերմինիզմի ամբողջովին տարբեր հասկացություն էր ներկայացնում, որը ամբողջովին մեխանիստիկական չէր[2]։ Մի մեխանիստիկական դետերմինիզմ ենթադրում է, որ ամեն իրադարձություն անընդհատված նախկին իրադարձությունների շղթայից է կապված, սակայն ընտրողականային կամ հավանականային մոդելը դա չի ենթադրում[3][4]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Van Inwagen, Peter, 1983, An Essay on Free Will, Oxford: Clarendon Press.
- ↑ Chiesa, Mecca (2004) Radical Behaviorism: The Philosophy & The Science.
- ↑ նախկին
- ↑ Ringen, J. D. (1993). Adaptation, teleology, and selection by consequences. Journal of Applied Behavior Analysis. 60,3–15. [1] Արխիվացված 2013-08-01 archive.today
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 358)։ |