Ալֆրեդ Նորթ Ուայտհեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալֆրեդ Նորթ Ուայտհեդ
Alfred North Whitehead - cropped.jpg
Ծնվել էփետրվարի 15, 1861(1861-02-15)[1][2][3][4][5]
Ռամսգեյթ, Thanet District, Kent, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 30, 1947(1947-12-30)[1][2][3][4][5] (86 տարեկանում)
Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ
ԳերեզմանTrinity College Chapel[6]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունփիլիսոփա, մաթեմատիկոս, ֆիզիկոս և աստվածաբան
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան, Լոնդոնի համալսարանի քոլեջ և Լոնդոնի կայսերական քոլեջ
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերԹրինիթի քոլեջ, Շերբորն դպրոց և Քեմբրիջի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Գիտական ղեկավարԷդվարդ Ռաուս
Եղել է գիտական ղեկավարԱրթուր Էդինգտոն[7], Lewis Samuel Feuer?[7], Ջոն Մեյնարդ Քեյնս[7], Willard Van Orman Quine?[7], Բերտրան Ռասել[7] և Paul Weiss?[7]
Հայտնի աշակերտներՌոբերտ Օպենհեյմեր
ՊարգևներԼոնդոնի թագավորական ընկերության անդամ[2] Սենթ Էնդրյուի համալսարանի պատվավոր դոկտոր Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր Սիլվեստրի մեդալ[2] James Scott Prize Lectureship?[2] Butler Medal?[2] Վաստակի շքանշան[2] և Բրիտանական ակադեմիայի անդամ
Երեխա(ներ)Thomas North Whitehead?
Ստորագրություն
Alfred North Whitehead signature.svg
Alfred North Whitehead Վիքիպահեստում

Ալֆրեդ Նորթ Ուայտհեդ (անգլ.՝ Alfred North Whitehead, 1861 թվականի փետրվար 15 Ռամսգիտ, Կենտ, Մեծ Բրիտանիա-1947 թվականի դեկտեմբերի 30 Քեմբրիջ, Մասսաչուսեթս, ԱՄՆ), անգլիացի մաթեմատիկոս, տրամաբան և փիլիսոփա։ 1914 թվականից մաթեմատիկայի և մեխանիկայի պրոֆեսոր Քեմբրիջում և Լոնդոնում, 1924– 1937 թվականներին Հարվարդի (ԱՄՆ) համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր, 1931 թվականից Բրիտանական ակադեմիայի անդամ։ Նրան մեծ հռչակ է բերել Ռասեչի հետ գրած «Principia Mathematica» աշխատությունը։ Ուայտհեդի փիլիսոփայական ստեղծագործության մեջ տեղ է գրավում «Պրոցես և ռեալություն» (1929) ծրագրային աշխատությունը։ Պրոցեսի հասկացությունը հաջորդաբար ընդգրկում է կեցության հիմնական ոլորտները՝ բնությունը, հասարակությունը և ճանաչողությունը։ Համաշխարհային պրոցեսի ամեն ինչ ընդգրկող (տիեզերաբանական) հասկացությունն ըմբռնվում է որպես «աստծու փորձ», որը իդեալական օբյեկտները փոխակերպում է ֆիզիկական և սոցիալական իրադարձությունների․ իրադարձության հասկացությունը Ուայտհիդը մեկնաբանում է որպես ժամանակի մեջ ծավալվող նպատակահարմար կարգավորված օրգանիզմ։ Գիտության խնդիրը, ըստ Ուայտհիդի, օրգանիզմների ուսումնասիրությունն է։ Ուայտհիդի օբյեկտիվ իդեալիստական համակարգը հավակնում է հաղթահարելու դուալիզմի բոլոր ձևերը՝ աստված և բնություն, սուբյեկտ և օբյեկտ, պատճառականություն և նպատակահարմարություն ևն։ Պատմության փիլիսոփայության մեջ սոցիալական իրադարձությունները մեկնաբանելով իբրև օրգանիզմներ՝ մի կողմից կենսաբանականացրել է հասարակական կյանքը, մյուս կողմից՝ բացարձակացրել գաղափարների և անհատների դերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 Indiana Philosophy Ontology Project
  6. Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Mathematics Genealogy Project — 1997.