Նավահանգստային քաղաք Ռամսգեյթը գտնվում է Քենտ կոմսության արևելյան մասում` Հյուսիսային ծովի ափին։ Ռամսգեյթի ու բելգիական Օստենդե նավահանգստի միջև հաստատված է լաստանավային հաղորդակցություն։ Ծովեզրով ձգվում են մանրավազ լողափերը։ Քաղաքի բնակչությունը կազմում է 37.967 մարդ (2001 թվականի տվյալներով)։ Քաղաքի տնտեսության հիմքը կազմում են ձկնորսությունն ու զբոսաշրջությունը։
Համաձայն ավանդույթի` Ռամսգիտը հիմնվել է 5-րդ դարում այդտեղ հաստատված անգլո-սաքսոնական առաջնորդներ Հենգիստի և Հորսայի կողմից։ 597 թվականին Հռոմից ժամանեց քրիստոնյա քարոզիչ Սբ. Օգոստինոսը։ Դեռ միջնադարում Ռամսգեյթը մտել է 5 նավահանգիստների (Cinque Ports) միության մեջ[2]։ 1749 թվականին սկսվել է մեծ վերակառուցում ու նավակայանի և Ռամսգիտ նավահանգստի վերականգնում, որը տևել է 100 տարի (ավարտվել է 1851 թվականին)։ Մեծ ռազմական դեր է խաղացել նապոլեոնյան պատերազմների ու 1940 թվականի Դյունկերկյան էվակուացիայի ժամանակ։
Ռամսգիտում շատ տարիներ ապրել է հայտնի հրեա ֆիլանտրոպ Մոզես Մոնտեֆիորեն։