Պասկալինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պասկալինա, Պասկալի գումարող մեքենա

Պասկալինա (ֆր.՝ pascaline), ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալի (1623-1662) հայտնագործած թվաբանական մեքենա:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիացի Բլեզ Պասկալը «Պասկալինա» գումարող մեքենան սկսեց ստեղծել 1642 թվականին 19 տարեկան հասակում՝ հետևելով իր հարկահավաք հոր երկար և հոգնեցուցիչ աշխատանքին:

Պասկալի մեքենան արկղի տեսքով, մեկը մյուսին կապված բազմաթիվ ատամնանվակներով մեխանիկական սարք էր: Գումարվող թվերը մեքենա մուտք էին արվում հավաքման անվակների համապատասխան պտույտի միջոցով: Թվի մեկ տասնորդական կարգին համապատասխանող այդ անվակներից յուրաքանչյուրի վրա 0-ից 9 բաժանումներ: Թվի մուտքագրման ընթացքում անվակները պտտվում էին մինչև համապատասխան թիվը: Կատարելով ամբողջական պտույտ, 9 թվի վրա ավելցուկը անվակը տեղափոխում էր հարևան կարգը՝ տեղաշարժելով հարևան անվակը 1 դիրքին: Պասկալինայի առաջին տարբերակներն ունեին 5 ատամնավոր անիվ, ավելի ուշ դրանց թիվը աճեց մինչև վեցը կամ նույնիսկ ութը, ինչը թույլ էր տալիս աշխատել մեծ թվերի հետ, ներառյալ 9 999 999 թիվը: Պատասխանը հայտնվում էր մետաղական կորպուսի վերին մասում: Անիվների պտույտը հնարավոր էր միայն մի ուղղությամբ՝ բացառելով անմիջական գործողություններ բացասական թվերով: Պասկալի մեքենան թույլ էր տալիս կատարել ոչ միայն գումարում, այլ նաև ուրիշ գործողություններ, բայց դրա համար պահանջում էր կրկնվող գումարման բավականին անհարմար ընթացակարգ: Հանումը կատարվում էր մինչև ինը լրացումների միջոցով, որոնք հաշվողին օգնելու համար հայտնվում էին պատուհանիկում:

Չնայած մեքենայական հաշվարկների առավելությանը, այն ժամանակներում Ֆրանսիայում գործող դրամային համակարգի շրջանակներում տասական մեքենայի կիրառությունը ֆինանսական հաշվարկների համար դժվարին էր: Հաշվարկները տարվում էին լիվրով, սուով և դենյեով: Մեկ լիվրում հաշվվում էր 20 սու, մեկ սուում՝ 12 դենյե: Տասական համակարգի օգտագործումը ոչ տասական ֆինանսական հաշիվներում բարդացնում էր առանց այդ էլ դժվարին հաշվարկման գործընթացը:

Բայց և այնպես, մոտավորապես 10 տարվա ընթացքում Պասկալը պատրաստեց մոտ 50 և նույնիսկ կարողացավ վաճառել իր մեքենայի մոտ մեկ դյուժին տարբերակ: Չնայած նրա առաջացրած համընդհանուր հիացմունքին, մեքենան իր ստեղծողին հարստություն չբերեց: Մեքենայի բարդությունը և բարձր արժեքը ոչ մեծ հաշվողական ընդունակությունների համադրության հետ արգելք հանդիսացան նրա լայն տարածմանը: Այնուամենայնիվ, Պասկալինայի հիմքում դրված միացված անիվների սկզբունքը գրեթե երեք հարյուրամյակ հիմք դարձավ ստեղծվող հաշվողական սարքերի մեծամասնության համար:

Պասկալի մեքենան 1623 թվականին Վիլհելմ Շիկարդի ստեղծած հաշվող ժամացույցից հետո դարձավ երկրորդ իրական աշխատող հաշվողական սարքը:

1799 թվականին Ֆրանսիայի անցումը մետրային համակարգին հպվեց նաև նրա դրամային համակարգին, որը վերջապես դարձավ տասական: Սակայն գործնականում մինչև 19-րդ դարըհաշվողական մեքենաների ստեղծումը և օգտագործումը մնում էր անշահավետ: Միայն 1820 թվականին Շարլ Քսավյե Թոմա դե Կոլմարը արտոնագրեց առևտրական հաջողություն ունեցած առաջին մեխանիկական հաշվիչը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Знакомьтесь: компьютер = Understanding computers : Computer basics : Input/Output; Пер. с англ. К. Г. Батаева; Под ред. и с пред. В. М. Курочкина — Москва : Мир, 1989 — 240 с., ил. ISBN 5-03-001147-1 (ռուս.)