Jump to content

Սպիրիտուալիզմ (փիլիսոփայություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպիրիտուալիզմ (այլ կիրառումներ)

Սպիրիտուալիզմ (ֆրանս․ spiritualisme, < լատ․ spiritualis – հոգևոր, spiritus – հոգի, ոգի) կամ Ոգեպաշտություն, իդեալիստական փիլիսոփայական ուսմունք, որ աշխարհի Էությունն ու նախահիմքն Է համարում ոգին և մատերիայի ճանաչողության հնարավորությունը ժխտելով գիտությունը փոխարինում Է հավատով[1]։

Սպիրիտուալիզմը օբյեկտիվ իդեալիստական հայեցակետ է, որը ոգին համարում է իրականության նախահիմք, մատերիայից դուրս և դրանից անկախ գոյություն ունեցող անմարմին սուբստանց։ Որպես փիլիսոփայական տերմին «սպիրիտուալիզմ» առաջին անգամ օգտագործել է Վ․ Կուզենը, հետագայում սպիրիտուալիստական են կոչվել XIX–XX դդ․ ֆրանսիական և իտալական փիլիսոփայության մի շարք դպրոցներ և ուղղություններ։ Ըստ էության սպիրիտուալիստական է աստծու կեցության և հոգու անմահության նկատմամբ հավատը։ Փիլիսոփայության մեջ սպիրիտուալիզմը բնորոշ է այն բոլոր ուսմունքներին, որոնք սուբստանց են համարում հոգևոր էությունը (Պլատոն, Գ․ Լայբնից, Ջ․ Բերկլի և ուրիշներ)։ Երբեմն «սպիրիտուալիզմ» հասկացության բովանդակության մեջ շեշտվում են ոգու իռացիոնալ կողմերը և ոգին դիտվում է իբրև մի ամբողջականություն, որը չի հանգում բանականությանը, գաղափարին կամ իր այլ դրսևորումներին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայերեն օնլայն բառարան - Bararan Online». bararanonline.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Է.Գարթման, «Философии бессознательного»
  • Willman, «Geschichte des Idealismus» (3 т.);
  • Vacherot, «Le nouveau spiritualisme» (П., 1884);
  • Volkmann von Volkmar, «Lehrbuch der Psychologie» (Kemend, 2 изд., 1875);
  • Կլյուպե, «Введение в философию» (СПб., 1901);
  • Паулсен, «Введение в философию» (М., 1894).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 80