Գիյոմ Ֆրանսուա Լոպիտալ
Գիյոմ Ֆրանսուա Լոպիտալ ֆր.՝ Guillaume François Antoine, marquis de L'Hôpital | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1661[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ[4] |
Մահացել է | փետրվարի 2, 1704[2][5][6] |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա |
Ազդվել է | Johann II Bernoulli? և Լայբնից Գոթֆրիդ Վիլհելմ |
Երկեր | Լոպիտալի կանոն և Analyse des Infiniment Petits pour l'Intelligence des Lignes Courbes? |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
Աշխատավայր | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա |
Ամուսին | Μαρία του Fermat? |
Անդամություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա |
![]() |
Գիյոմ Ֆրանսուա Լոպիտալ, (ֆր.՝ Guillaume François Antoine, marquis de L'Hôpital, 1661[1][2][3][…], Փարիզ[4] - փետրվարի 2, 1704[2][5][6], Փարիզ), ֆրանսիացի մաթեմատիկոս, մաթեմատիկական անալիզի առաջին դասագրքի հեղինակ, մարքիզ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարուստ ծնողների զավակ էր (նա սերում էր հայտնի տոհմից և հանդիսանում էր կանցլեր դե Լոպիտալի բարեկամը)։ Մարկիզ Լոպիտալը սկզբից ընդունվեց զինվորական ծառայության, սակայն թույլ տեսողության պատճառով շուտով թողեց այն և իրեն նվիրեց գիտություններին։ Նա Փարիզի գիտությունների ակադեմիայի անդամ էր, Մալբրանշի գիտական խմբակի մասնակից։ Ամուսնացած է եղել Մարի-Շարլոտ դե Ռոմիյ դե լա Շենելյեի հետ (ֆր.՝ Marie-Charlotte de Romilley de la Chesnelaye), որը նույնպես զբաղվում էր մաթեմատիկայով։
1690-ական թվականներին նա Լայբնիցի դպրոցում աչքի ընկավ մի նոր մեթոդով, որի հետ նրան ծանոթացրել էր Յոհան Բեռնուլին 1692 թվականին, երբ հյուրընկալվել էր Լոպիտալի Փարիզյան կալվածքում։
Լոպիտալի գլխավոր վաստակը մաթեմատիկական անալիզի առաջին համակարգված սահմանումն էր, որը նա տվեց իր «Անվերջ փոքրերի վերլուծություն» ակնարկում (ֆր.՝ Analyse des infiniment petits pour l'intelligence des lignes courbes, 1696): Այս գրքում, առանձին հարցերը, որոնք նախկինում ցրված էին տարբեր ժամանակներում տեղ գտած հրապարակումներում, հավաքված և բերված էր ներդաշնակ մի ամբողջության, ինչպես նաև տրված էր Լոպիտալի կանոնը։ Նախաբանում Լոպիտալը նշում է, որ առանց ամաչելու նա օգտվել է Լայբնիցի և Բեռնուլի եղբայրների հայտնագործություններից և «ոչ մի բան չունի՝ ընդդեմ իրենց հեղինակային իրավունքի պաշտպանության պահանջի»։ Ժամանակակիցները տարակուսում էին նրանից, որ Յոհան Բեռնուլին պահանջներ էր ներկայացրել Լոպիտալի բոլոր աշխատությունների համար։
Լոպիտալի մյուս հայտնի աշխատությունը («Traité analytique des sections coniques») «Կոնաձև հատվածների վերլուծական տրակտատ»-ն է, որը տպագրվել է 1707 թվականին։ Լոպիտալին են պատկանում նաև մի շարք խնդիրների լուծումներ, այդ թվում նաև գլորման ամենակարճ ժամանակի կորը, այն կորը, որի վրայով պետք է շարժվի շղթային ամրացված և հենակետը հավասարակշռության մեջ պահող բեռը։ Այս խնդիրների լուծումն օգնեց նրան լինել Նյուտոնի, Լայբնիցի և Յակոբ Բեռնուլիի շարքերում։
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Лопиталь. Анализ бесконечно малых. М.-Л.: ГТТИ, 1935 // Мат. анализ на EqWorld
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 3,0 3,1 British Museum person-institution thesaurus
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #100814891 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 6,0 6,1 6,2 Annuaire prosopographique : la France savante
- ↑ Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպ.) — 1999.