Օկազիոնալիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Օկազիոնալիզմ ( լատ.՝ occasio, սեռ․ հոլ․ occasionis – դեպք, առիթ), 17-րդ դարի արևմտաեվրոպական փիլիսոփայության ուղղություն, որը իդեալիստորեն էր լուծում Ռ․ Դեկարտի դուալիստական փիլիսոփայության առաջադրած հոգու և մարմնի փոխհարաբերության հարցը։ Ներկայացուցիչներն էին Յո․ Կլաուբերգը, Ա․ Գեյլինքսը, Ն․ Մալբրանշը և ուրիշներ։ Օկազիոնալիզմի սկզբունքորեն անհնար էր համարում հոգու և մարմնի փոխազդեցությունը․ այն, ինչ ներկայանում է որպես հոգու (մտքի, կամքի և այլն) մարմնական պատճառ, իրականում «առիթ» է ճշմարիտ «գործող» պատճառի՝ աստծու, համար։ Կարտեզիականության իդեալիստական մշակումը ավարտեց Մալբրանշը, որը անհնար էր համարում անգամ մարմնի ազդեցությունը մարմնի վրա։ Գ․ Լայբնիցի փիլիսոփայության մեջ օկազիոնալիզմը վերամշակվել է նախասահմանված ներդաշնակության մասին ուսմունքի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 532 CC-BY-SA-icon-80x15.png