Գյոթինգեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Գյոթինգեն
գերմ.՝ Göttingen
Դրոշ Զինանշան
Flagge Goettingen.svg DEU Goettingen COA.svg

Goettingen-Hagenberg von Friedenskirchturm-Sep-2007.jpg
Գյոթինգենի համայնապատկեր
Կոորդինատներ: 51°32′2″ հս․ լ. 9°56′8″ ավ. ե. / 51.53389° հս․. լ. 9.93556° ավ. ե. / 51.53389; 9.93556
Երկիր Գերմանիա Գերմանիա
Երկրամաս Ներքին Սաքսոնիա
Շրջան Գյոթինգեն
Ներքին բաժանում 18 ավան
Օբերբուրգոմիստր Ռոլֆ Գերոգ Կյոլեր[1]
Մակերես 117,27 կմ²
ԲԾՄ 150 մ
Խոսվող լեզուներ գերմաներեն
Բնակչություն 121 060 մարդ (2010)
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ +49 551
Փոստային ինդեքսներ 37001-37085
Ավտոմոբիլային կոդ
Պաշտոնական կայք goettingen.de
##Գյոթինգեն (Գերմանիա)
Red pog.png
##Գյոթինգեն (Ներքին Սաքսոնիա)
Red pog.png

Գյոթինգեն (գերմ.՝ Göttingen), ուսանողական քաղաք Գերմանիայի հարավում գտնվող Ստորին Սաքսոնիա երկրամասում։ Հանովերից, Բրաունշվայգից, Օսնաբրյուկից և Օլդենբուրգից հետո Գյոթինգենը հինգերորդ ամենամեծ քաղաքն է երկրամասում։ 1964 թվականից նախկին ազատ (գերմ.՝ kreisfrei) քաղաքը մտնում է Գյոթինգեն շրջանի կազմի մեջ։

1965 թվականից քաղաքի բնակչության թվաքանակը գերազանցում է 100 000-ը, որի 20%-ը կազմում են բազմաթիվ երկրներից ժամանած ուսանողները։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը բաղկացած է 18 քաղաքային թաղամասերից։ Յուրաքանչյուր թաղամաս ունի իր սեփական Խորհուրդը, որը բաղկացած է 9-13 անդամից (թաղամասի բնակչության քանակի հեմամատական կերպով)։

Տարի Բնակչություն
1990 120 242
1995 127 519
2000 124 775
2005 122 187
2010 121 457

Գյոթինգենի համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Գյոթինգենի համալսարան

Գեորգ Օգոստոսի անվան Գյոթինգենի համալսարանը (գերմ.՝ Georg-August-Universität) Ստորին Սաքսոնիայի գործող ամենամեծ և ամենահին ուսումնական հաստատություններից մեկն է։ Հիմանդրվել է 1734 թվականին Հանովերի կուրֆյուրստ (կայսր ընտրող իշխան հին Գերմանիայում) և Մեծ Բրիտանիայի արքա Ջորջ II-ի կողմից։ Բացվել է 1737 թվականին։ Համալսարանը արագորեն զարգացել է՝ ուսանողների թիվը հասցնելով 1000-ի, և դրանով դարձել է այդ ժամանակի Եվրոպայի ամենամեծ ուսումնական հաստատություններից մեկը։

Հայտնի քաղաքացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Oberbürgermeister(գերմ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]