Ստորին Սաքսոնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստորին Սաքսոնիա
ՏեսակԳերմանիայի նահանգ
Երկիր Գերմանիա[1]
ՎարչատարածքԳերմանիա
Ամենաբարձր կետWurmberg?
ԲԾՄ13 մետր[2]
Մակերես47 614,07 կմ²
Կազմված էBrunswick Land?
Հյուսիսային կետ53°53′32″ հս․. լ. 8°40′44″ ավ. ե.HGЯO
Հարավային կետ51°17′36″ հս․. լ. 9°43′57″ ավ. ե.HGЯO
Արևելան կետ53°02′04″ հս․. լ. 11°35′53″ ավ. ե.HGЯO
Արևմտյան կետ53°35′31″ հս․. լ. 6°38′19″ ավ. ե.HGЯO
Ջրլիցի ափինՀյուսիսային ծով և German Bight?
Ձևավորումնոյեմբերի 1, 1946
Անվանված էՍաքսեր
Քարտեզ
Քարտեզ

Ստորին Սաքսոնիա (գերմ.՝ Niedersachsen [ˈniːdɐzaksn̩], ), (произношение ), Գերմանիայի երկրամաս։ Մայրաքաղաքը՝ Հաննովեր։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայում Բավարիայից հետո ամենամեծ տարածքը զբաղեցնում է Ստորին Սաքսոնիան։ Նրան հյուսիսում ողողում է Հյուսիսային ծովը և իր մեջ ներառում Արևելաֆրիզական կղզիները, հարավ-արևելքում սահմանակցում է Հարց լեռներին։ Ստորին Սաքսոնիայի տարածքի մեծ մասը հարթավայր է։ Ստորին Սաքսոնիայի ամենահայտնի վայրը Լյունեբուրգյան անապատն է, որը գտնվում է Հարց լեռների և Հյուսիսային ծովի միջև։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիրը ձևավորվել է 1946 թվականին նախկին պրուսյան Հաննովեր գավառի մեծ մասի գերմանական հողերի հետ միավորման արդյունքում, ինչպիսիք են՝ Օլդենբուրգը, Բրաունշվայգը և Շաումբուրգ-Լիպպեն։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենսդիր մարմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորին Սաքսոնիա երկրամասի օրենսդիր մարմինը՝ Ստորին սաքսոնյան Լանդթագը (գերմ.՝ Niedersächsischer Landtag) ընտրում է բնակչությունը։ Լանդթագում աշխատում են 137 պատգամավորներ։ 18-րդ Լանդթագի վերջին ընտրություններն անցկացվել են 2017 թվականի հոկտեմբերի 15-ին։ Պատգամավորական մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝ ԳՍԴՊ - 55 տեղ, Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական Միություն (ԳՔԴՄ) - 50 տեղ, Կանաչներ - 12 տեղ, ԳՍՊ - 11 տեղ, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցություն - 9 տեղ։

Գործադիր իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործադիր իշխանության մարմին է համարվում Ստորին Սաքսոնիա երկրամասի կառավարությունը (Niedersächsische Landesregierung), որին ընտրում է Լանդթագը, և կազմված է Ստորին Սաքսոնիա երկրամասի վարչապետից (Ministerpräsidenten des Landes Niedersachsen) ու նախարարներից։

Ստորին Սաքսոնիա երկրամասի վարչապետերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորին Սաքսոնյայի կառավարության նախարարները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բերնդ Ալթհուսման (ԳՔԴՄ) – էկոնոմիկայի, աշխատանքի, տրանսպորտի և թվային ենթակառուցվածքների նախարար
  • Բորիս Պիստորիուս (ԳՍԴՊ) – ներքին գործերի և սպորտի նախարար
  • Ռայնհոլդ Հիլբերս (ԳՔԴՄ) – ֆինանսների նախարար
  • Կարոլա Ղայման (ԳՍԴՊ) – սոցիալական ապահովության, առողջապահության նախարար
  • Бьёрн Тюмлер (ԳՔԴՄ) – գիտւթյան և մշակույթի նախարար
  • Грант Хендрик Тонне (ԳՍԴՊ) – կրթության նախարար
  • Բարբարա Օտտե - Քինաստ (ԳՔԴՄ)– գյուղատնտեսության և սպառողների պաշտպանության նախարար
  • Բարբարա Հաֆլիցա (ԳՔԴՄ) –արդարադատության նախարար
  • Օլաֆ Լիս (ԳՍԴՊ) – շրջակա միջավայրի, էներգետիկայի, շինարարության և բնապահպանության նախարար
  • Բիրգիտ Հոնե (ԳՍԴՊ)– Եվրոպայում ֆեդերացիայի և համագործակցության, տարածաշրջանային զարգացման նախարար

Դատական ուժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանադրական դատարանի վերահսկիչ մարմին - Ստորին Սաքսոնիայի պետական դատարան (Niedersächsischer Staatsgerichtshof), բարձրագույն դատական ատյաններ - Բրաունշվայգ երկրի բարձրագույն դատարան (Oberlandesgericht Braunschweig), Ցելլե երկրի բարձրագույն դատարան (Oberlandesgericht Celle), Օլդենբուրգ երկրի բարձրագույն դատարան (Oberlandesgericht Oldenburg), վարչական արդարադատության բարձրագույն դատական ատյան - Ստորին Սաքսոնիա երկրի բարձրագույն դատարան (Niedersächsisches Oberverwaltungsgericht).

Վարչատարածքային բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորին Սաքսոնիայի տարածքը բաժանվում են շրջանների (գերմ.՝ Landkreis) և շրջաններից դուրս գտնվող քաղաքների (գերմ.՝ Kreisfreie Stadt),որոնք համարժեք են շրջաններին, շրջանները բաժանվում են քաղաքների (գերմ.՝ Stadt) և համայնքային միությունների (գերմ.՝ Samtgemeinde), համայնքային միությունները բաժանվում են համայնքների (գերմ.՝ Gemeinde), քաղաքները բաժանվում են քաղաքային շրջանների (գերմ.՝ Stadtbezirk), համայնքները՝ տեղայնությունների (գերմ.՝ Ortschaft):

Շրջաններ և շրջաններից դուրս գտնվող քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկ (փակագծերում նշված են շրջկենտրոնները և ավտոմեքենաների համարանիշերի շրջանային ինդեքսները)։

  • Շրջաններ (Landkreise
  1. Ամերլանդ (Վեստերշթեդե, WST)
  2. Աուրիխ (Աուրիխ, AUR)
  3. Բենթհայմի դքսություն (Նորդհորն, NOH)
  4. Ցելլե (Ցելլե, CE)
  5. Քլոփենբուրգ (Քլոփենբուրգ, CLP)
  6. Քուքսհաֆեն (Քուքսհաֆեն, CUX)
  7. Դիփհոլց (Դիփհոլց, DH)
  8. Էմսլանդ(Էմսլանդ, EL)
  9. Ֆրիզիա (Ֆրիսլանդիա, FRI)
  10. Գիֆհորն (Գիֆհորն, GF)
  11. Գոսլար (Գոսլար, GS)
  12. Գյոթինգեն (Գյոթինգեն, )
  13. Համելն - Պիրմոնթ(Համելն, HM)
  1. Հանովեր (Հանովեր, H)
  2. Հարբուրգ (Վինզեն, WL)
  3. Հելմշթեդ (Հելմշթեդ, HE)
  4. Հիլդեսհայմ (Հիլդեսհայմ, HI)
  5. Հոլցմինդեն (Հոլցմինդեն, HOL)
  6. Լեր (Լեր, LER)
  7. Լյուխով - Դաննենբերգ (Դաննենբերգ, DAN)
  8. Լյունեբուրգ (Լյունեբուրգ, LG)
  9. Վեզերի Նիենբուրգ (Նիենբուրգ, NI)
  10. Նորդհայմ (Նորդհայմ, NOM)
  11. Օլդենբուրգ (Վիլդեսհաուզեն, OL)
  12. Օսնաբրյուք (Օսնաբրյուք, OS)
  13. Օսթերհոլց (Օսթերհոլց, OHZ)
  1. Օսթերոդե (Օսթերոդե, OHA)
  2. Պայնե (Պայնե, PE)
  3. Վյումմեի Ռոթենբուրգ ( Ռոթենբուրգ, ROW)
  4. Շաումբուրգ (Շթադհագեն, SHG)
  5. Զոլթաու - Ֆալինգբոսթել (Բադ - Ֆալինգբոսթել, SFA)
  6. Շթադե (Շթադե, STD)
  7. Իլցեն (Իլցեն, UE)
  8. Ֆեխտա (Ֆեխտա, VEC)
  9. Ֆերդեն (Ֆերդեն, VER)
  10. Վեզերմարշ (Բրաքե, BRA)
  11. Վիթմունդ (Վիթմունդ, WTM)
  12. Վոլֆենբյութել (Վոլֆենբյութել, WF)
  • Քաղաքներ, որոնք համարժեք են շրջանների (Kreisfreie Städte
  1. Բրունշվայգ (BS)
  2. Վիլհելմսհաֆեն (WHV)
  3. Վոլֆսբուրգ (WOB)
  4. Դելմենհորսթ (DEL)
  5. Զալցգիթեր (SZ)
  6. Օլդենբուրգ (OL)
  7. Օսնաբրյուք (OS)
  8. Էմդեն (EMD)

Քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

40 հազար և ավել բնակչություն ունեցող քաղաքներ
2011 թվականի մարտի 31-ի դրությամբ
Հաննովեր 523,0 Լանգենհագեն 52,7
Բրունշվայգ 248,9 Էմդեն 51,6
Օսնաբրյուք 164,1 Լինգեն 51,1
Օլդենբուրգ 162,0 Քուքսհաֆեն 50,4
Վոլֆսբուրգ 121,6 Փայնե 48,6
Գյոթինգեն 121,0 Շթադե 46,1
Հիլդեսհայմ 102,8 Մելլե 46,1
Զալցհիթեր 102,1 Նոյշթադ 45,0
Վիլհելմսհաֆեն 81,3 Լերթե 43,2
Դելմենհորսթ 74,4 Զեվեթալ 42,2
Լյունեբուրգ 73,0 Գիֆհորն 41,5
Ցելլե 70,2 Վունսթորֆ 41,0
Հարբսեն 61,7 Գոսլար 40,9
Համելն 57,7 Աուրիխ 40,5
Վոլֆենբյութե 53,5 Լաթցեն 40,2
Նորդհորն 53,0

Տարածաշրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորին Սաքսոնիայի վարչական քարտեզ

1978 - 2004 թվականները Ստորին Սաքսոնիան բաժանված էր 4 վարչական շրջանների՝

  1. Բրունշվայգ (Braunschweig)
  2. Վեզեր - Էմս (Weser-Ems)
  3. Հանովեր (Hannover)
  4. Լյունեբուրգ (Lüneburg)

Տեղական ինքնակառավարման մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանների ներկայացուցչական մարմինը կրայզթագն (գերմ.՝ Kreistag) է, որը կազմված է լանդղաթից (Landrat) և կրայզթագի պատգամավորներից (Kreistagsabgeordnete), որոնց, ըստ համամասնական համակարգի, թափանցիկ ցուցակներով ընտրում է բնակչությունը, որոնք էլ հանդիպումներ անցկացնելու համար իրենց կազմից ընտրում են կրայզթագի ներկայացուցիչ (Vorsitzender des Kreistages). Շրջանում գործադիր մարմնի գործառույթն իրագործում է լանդղաթը,որին ընտրում է բնակչությունը և շրջանային կոմիտեները (Kreisausschuss), որը կազմված է լանդղաթից, շրջանային կոմիտեի անդամներից՝ քաղաքական գործիչներից, և կրեյզթագից՝ պրոֆեսիոնալ չինովնիկներից։

Միավորված համայնքների ներկայացուցչական մարմինը զամթգեմայնդեղաթն է՝ միավորված համայնքների խորհուրդը (Samtgemeinderat), որը կազմված է միավորված համայնքների քաղաքապետից՝ բյուրգերմայսթեր (Samtgemeindebürgermeister) և միավորված համայնքների անդամներից (Samtgemeinderatsmitglied), որոնց, ըստ համամասնական համակարգի, թափանցիկ ցուցակներով ընտրում է բնակչությունը, որոնք էլ իրենց կազմից ընտրում են միավորված համայնքների ներկայացուցիչ (Samtgemeinderatsvorsitzende), հանդիպումներ անցկացնելու համար։ Միավորված համայնքներում գործադիր իշխանությունն իրականացնում են միավորված համայնքների քաղաքապետը, որին ընտրում է բնակչությունը, և միավորված համայնքների կոմիտեները (Samtgemeindeausschuss), որոնք կազմված են միավորված համայնքների քաղաքապետից, միավորված համայնքների կոմիտեների անդամներից՝ քաղաքական գործիչներից և օգնականներից (Beigeordneter)՝ պրոֆեսիոնալ չինովնիկներից։

Քաղաքների ներկայացուցչական մարմինները՝ քաղաքային խորհուրդները (Rat der Stadt), որոնք կազմված են առաջին քաղաքապետից՝ օբերբյուրգերմայստեր (Oberbürgermeister) և խորհրդականներից (Ratsherr), որոնց, ըստ համամասնական համակարգի, թափանցիկ ցուցակներով ընտրում է բնակչությունը։ Նրանք էլ իրենց կազմից ընտրում են խորհրդի ներկայացուցիչ հանդիպումներ անցկացնելու համար (Ratsvorsitzender): Քաղաքում գործադիր իշխանության գործառույթն իրականացնում են առաջին քաղաքապետը՝ օբերբյուրգերմայստեր (Oberbürgermeister), որին ընտրում է բնակչությունը, և վարչական կոմիտեները (Verwaltungsausschuss), որոնք կազմված են առաջին քաղաքապետից՝ օբերբյուրգերմայստեր (Oberbürgermeister) վարչական կոմիտեի անդամներից, որոնց ընտրում է քաղաքային խորհուրդը։

Համայնքների ներկայացուցչական մարմինները համայնքային խորհուրդներն են (Rat der Gemeinde), որոնք բաղկացած են քաղաքագլխից (Bürgermeister) և խորհրդականներից (Ratsherr), որոնց բաց ցուցակներով ընտրում է բնակչությունը համամասնական համակարգով, վերջիններս էլ իրենց կազմից հանդիպումներ անցկացնելու համար ընտրում են խորհրդի նախագահ (Ratsvorsitzender): Համայնքում գործադիր իշխանությունը իրականացնում են քաղաքապետը, որին ընտրում է բնակչությունը, և վարչական կոմիտեները (Verwaltungsausschuss), որոնք կազմված են քաղաքապետից և վարչական խորհրդի անդամներից, որոնց ընտրում է համայնքային խորհուրդը։

Քաղաքային շրջանների ներկայացուցչական մարմինները քաղաքային շրջանային խորհուրդներն են (Stadtbezirksrat), գործադիր մարմինները թաղապետերն են (Bezirksbürgermeister):

Գյուղական շրջանների ներկայացուցչական մարմինները շրջանային խորհուրդներն են (Ortsrat), գործադիր մարմինները՝ շրջանային քաղաքապետերը (Ortsbürgermeister):

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պարտք՝ մեկ շնչի հաշվով 6018 եվրո (2002)
  • Ընդհանուր պարտք՝ 48 միլիարդ (2002)

Ստորին Սաքսոնիայում հիմնականում զարգացած է գյուղատնտեսությունը, սակայն շատ լավ զարգացած է նաև մեքենաշինությունը՝ Ֆոլկսվագեն (VW) ապրանքանիշով Վոլֆսբուրգ քաղաքում։

Գերմանիայի նավթի և գազի պաշարի 95%-ը տալիս է Ստորին Սաքսոնիան, օգտագործում են էկոլոգիապես վնասակար ֆրեքինգ տեխնոլոգիան։ Որպեսզի պայթեցնեն շերտը, հողի շերտի տակ ներբեռնում են ջրի, ավազի և թունավոր քիմիական նյութերի խառնուրդ, ինչպիսիք են բենզոլը, տոլուոլը, քսիլոլը և էթիլբենզոլը։ Դրանք թույլ չեն տալիս, որ ճաքերը կրկին փակվեն։ Այդ պատճառով էլ լիմֆոցիտ հանգույցների քաղցկեղի տարբեր տեսակները շատ բարձր տոկոս են կազմում Բրեմենի արևելքում գտնվող Բոթել քաղաքի տղամարդկանց մոտ[4]։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի շնորհիվ ավազե-կավային հողի՝ շատ լավ զարգանում է գյուղատնտեսությունը։ Հացահատիկներից բացի մշակում են նաև սևուկ, շաքարեղեգ, հազար, կաղամբ, գազար, ծնեբեկ և կանաչ կաղամբ։ Գյուղատնտեսությունից և անասնապահությունից բացի մեծ դեր ունի նաև պտղաբուծությունը հատկապես Ստորին Սաքսոնիայի հյուսիսում։

Գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորին Սաքսոնիայի ամենահայտնի գիտական հաստատություններն են՝ Գյոթինգենի համալսարանը, Բրաունշվայգի տեխնիկական համալսարանը, Հաննովերի բժշկական ինստիտուտը, Հաննովերի անասնաբուժական ինստիտուտը .

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսաշրջիկներին առաջին հերթին գրավում են Հարց լեռները։ Նրանք այցելում են նաև Այխսֆելդ, Վեզերբերգլանդ, Լայնեբերգլանդ, Հյուսիսային ծովափ, Լյունեբուրգյան անապատ, Վյումմենիեդեղունգ, Շթայնհուդեր և Դյումմեր լճեր, Ալլեր, Լայնե, Հունթե, Վյումե և Վեզեր գետեր։ Զբոսաշրջիկներին հետաքրքրում են նաև նետաձգության ավանդական տոները և կանաչ կաղամբից պատրաստված ավանդական տոնական ուտեստը։

Գործընկեր պետություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորին Սաքսոնիան գործընկերային հարաբերություններ ունի հետևյալ պետությունների հետ[5]՝

Կրոն

Հավատացյալների զգալի մասը լյութերական է։ Լյութերական խոշոր տեղական եկեղեցիներն են՝

  • Հաննովերի ավետարանա-լյութերական տեղական եկեղեցի
  • Բրաունշվայգի ավետարանա-լյութերական տեղական եկեղեցի
  • Օլդենբուրգի ավետարանա-լյութերական տեղական եկեղեցի
  • Շաումբուրգ - Լիպեի ավետարանա-լյութերական տեղական եկեղեցի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. GeoNames — 2005.
  3. Wulff soll Bundespräsident werden(գերմ.)
  4. «Deutsche Welle: «Немецкие борцы против сланцевой революции»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
  5. «Международные отношения земли Нижняя Саксония». Niedersachsen.de (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]