Սևուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևուկ
Սևուկ
Գիտական դասակարգում
Լատիներեն անվանում
Brassica napus



HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սևուկ (այլ կիրառումներ)

Սևուկ (լատ.՝ Brassica napus ssp․ oleifera), կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա աշնանացան կամ գարնանացան բույս։ Վայրի ձևով չի հանդիպում։ Մշակության մեջ հայտնի է դեռևս մ․ թ. 4 հազար տարի առաջ։ Հնուց մշակել են Հնդկաստանում, որտեղից էլ հավանաբար տարածվել է միջերկրածովյան և այլ երկրներ։ Արմատն առանցքային է, իլիկաձև։ Ցողունի բարձրությունը՝ 50—150 սմ, ճյուղավորված, ծածկված է մոմաշերտով, կապտամոխրագույն է, երբեմն կանաչ, որոշ ձևեր ունեն մանուշակագույն երանգավորում։ Վարդակի տերևները կոթունավոր են, փետրաձև, կտրատված, քնարաձև։ Ցողունային տերևները քնարաձև են (ներքևինը), երկարավուն (միջին մասինը) և նշտարաձև (վերևինը)։ Ծաղկաբույլը ողկույզ է։ Ծաղիկները մանր են, դեղին, հազվադեպ՝ սպիտակ։ Պտուղը պատիճ է 5—10 սմ երկարությամբ։ Սերմերը կլորավուն են։ 1000 սերմի զանգվածը 3,0—7,0 գրամ է։ Սերմերը պարունակում են ճարպեր, գարնանացանը՝ 33—40%, աշնանացանը՝ 40—50%։ Սևուկը մեղրատու Է, փոշոտումը՝ հիմնականում խաչաձև։ Սևուկը մշակվում է Հնդկաստանում, Չինաստանում, Կանադայում, Արգենտինայում, Ռումինիայում և այլ երկրներում։

Հայաստանում Արարատյան դաշտում և նախալեռնային շրջանների ջրովի պայմաններում աշնանացան սևուկը վաղ հնձվող կուլտուրաներից ազատված դաշտերում մշակվում է որպես միջանկյալ և խոզանացան բույս։ Գարնանն ստացվում է 300—500 ց/հա կանաչ զանգված։ Սևուկի յուղն օգտագործվում է մարգարինի ստացման համար, ինչպես նաև օճառի, մետալուրգիական, կաշվի և տեքստիլ արդյունաբերությունում։ Քուսպը արժեքավոր կեր Է։ 100 կգ-ը համապատասխանում է 100 կերային միավորի, պարունակում է (% նե- րով) պրոտեին՝ 32, ճարպ՝ 9, անազոտ Էքստրակտային նյութեր՝ 30։ Աշնանացան սևուկը հրաշալի կերաբույս է բոլոր գյուղատնտեսական կենդանիների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png
  1. Linnaeus C. Species Plantarum: Exhibentes plantas rite cognitas ad genera relatas — 1753. — Vol. 2. — P. 666.