Տոլուոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոլուոլ
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₇H₈
Մոլային զանգված1,5E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն0,87 ± 0,01 գ/սմ³[2] գ/սմ³
Իոնիզացման էներգիա8,82 ± 0,01 Էլեկտրոն-վոլտ[2][3] կՋ/մոլ
Հալման ջերմաստիճան−139 ± 1 ℉[2], −93 °C[4] և −94,99 °C[3] °C
Եռման ջերմաստիճան232 ± 1 ℉[2] և 110,63 °C[3] °C
Այրման ջերմաստիճան40 ± 1 ℉[2]
Գոյացան էնթալպիա50 170 ջոուլ մեկ մոլի համար[5] և 12 180 ջոուլ մեկ մոլի համար[5] կՋ/մոլ
Գոլորշու ճնշում21 ± 1 mm Hg[2]
Քիմիական հատկություններ
Դիպոլ մոմենտ1,3E−30 Կլ·մ[3]
Դասակարգում
CAS համար108-88-3
PubChem1140
EINECS համար203-625-9
SMILESCC1=CC=CC=C1
ЕС203-625-9
RTECSXS5250000
ChEBI1108
IDLH1885 ± 1 mg/m³[2]
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Տոլուոլ (իսպ.՝ tolu — տոլուական բալզամ, որից տոլուոլը ստացվել է առաջին անգամ), մեթիլբենզոլ, արոմատիկ ածխաջրածին, անգույն, օդում այրվող հեղուկ է, օրգանական լուծիչ։ Խտությունը՝ 866, 9 կգ/սմ3, հալման ջերմաստիճանը՝ -95°C, եռմանը՝ 110 °C։ 1, 27 —7, 0% Տոլուոլի գոլորշիներ պարունակող օդը պայթուցիկ է։ Վատ է լուծվում ջրում (0, 014%, 20 °C-nuf), լավ է լուծվում օրգանական լուծիչներում։ Տոլուոլին բնորոշ են բենզոլային օդակում էլեկտրաֆիլ տեղակալման (գլխավորապես 2, 4, 6 դիրքերում) և մեթիլ խմբի փոխարկման (ռադիկալային մեխանիզմով) ռեակցիաները։ Տոլուոլն անջատում են բենզինների կատալիտիկ ռիֆորմինգի վերջնանյութերից՝ ընտրողական լուծահանման և բազմաթորման միջոցով։ Օգտագործվում է բենզոլի, բենզոյական թթվի, նիտրատոլուոլի, բենզիլքլորիդների, ներկանյութերի և այլ նյութերի արտադրության համար, նաև որպես պոլիմերների լուծիչ։ Թույլ նարկոտիկ է։ Տոլուոլի գոլորշիների թույլատրելի առավելագույն պարունակությունն օդում 50 մգ/մ³ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 47
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոլուոլ» հոդվածին։