Ստորին Սաքսոնիա երկրամասի լանդտագի նիստերի դահլիճը
Լանդտագ[1] (Landtagգերմ.՝ land - երկիր և գերմ.՝ tag - ժողով[2]), երկրամասի խորհրդարան (պառլամենտ) Գերմանիայում և Ավստրիայում, ինչպես նաև Լիխտենշտայնի իշխանության խորհրդարանը։ Տարբեր ժամանակներում և տարբեր երկրներում լանդտագը տարբեր իմաստ, դեր ու նշանակություն է ունեցել.
Դասային ներկայացուցչական մարմիններ միջնադարյան գերմանական պետություններում։
Իշխանության տեղական մարմիններ գերմանական որոշ իշխանություններում՝ XVI–XVII դդ., XIX դ. սկզբից՝ տեղական հարցեր լուծող դասային ներկայացուցչական ժողովներ։
Ներկայացուցչական մարմին Հյուսիս–Գերմանական միությունում մինչև 1871-ը։
Ներկայացուցչական մարմիններ մի շարք պետություններում (Գերմանիայում երկրների բարձրագույն ներկայացուցչական մարմիններ, Բրեմեն և Համբուրգ քաղաքների մունիցիպալ մարմիններ ևն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 484)։