Ծնեբեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծնեբեկ
Ծնեբեկ
Ծնեբեկ դեղատու։ Ծաղկած բույսի ընդհանուր տեսքը
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Միաշաքիլավորներ
Կարգ Շուշանածաղկավորներ
Ընտանիք Շուշանազգիներ
Ցեղ Ծնեբեկ
Լատիներեն անվանում
Asparagus L.
Այլ անվանումներ

Ծնեփակ, ծնեփուկ, ասպուրակ,

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Ծնեբեկ կամ ծնեփակ (լատ.՝ Aspáragus), շուշանազգիների ընտանիքի բազմամյա թփերի կամ լիանանման բույսերի ցեղ։ Ունի բազմամյա, խիստ ճյուղավորված կիսաթփեր ու լիաններ։ Բազմացողուն է, խիստ ճյուղավորվող։ Հայաստանում հայտնի է 7 վայրի տեսակ, որոնք տարածված են գրեթե բոլոր շրջաններում։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել]

Ծնեբեկ դեղատու։ Բուսաբանական նկարազարդում Օ. Վ. Թոմի «Flora von Deutschland, Österreich und der Schweiz» գրքից, 1885

Կոճղարմատավոր բույս է։ Ցողունի բարձրությունը 120-150 սմ է։ Կանաչ ընձյուղերը պատված են թեփուկանման տերևներով։ Ծաղիկները պոլիգամ են, մանր, բաց կանաչավուն, երբեմն՝ դեղնավուն։ Ծաղկում է մայիսի վերջերից հուլիս։ Պտուղը գնդաձև, եռաբուն հատապտուղ է, սերմերը՝ սև, փայլուն։ Բոլոր տեսակների ընձյուղներն օգտագործվում են սննդի մեջ (խաշած, տապակած, պահածոյած)։

Քիմիական բաղադրություն[խմբագրել]

Բույսի արմատներում հայտնաբերված են ասպարագին, արգինին, խելիդոնաթթու, ստերոիդ սապոնին, ճարպայուղ, եթերայուղ, խոլին, մինչև 41% շաքար, ընձյուղներում` 1,6-1,7% սպիտներ (ասպարագին, թիրոզին, լիզին), արսենի հետքեր, շաքար, սաթաթթու, խելիդոնաթթու, գլիկոզիդ կոնիֆերին, ալկալոիդների հետքեր, վանիլին, կումարին, միկրոտարրերից` K, Na, Ca, Mg, P և Fe, վիտամիններից` B1, B2, PP, C, կարոտին։ Սերմերը պարունակում են վանիլի հոտ ունեցող մինչև 16% ճարպայուղ։

Նշանակություն և կիրառում[խմբագրել]

Պարունակում են վիտամիններ, սպիտակուցներ, ածխաջրեր, հանք, աղեր և այլն։ Դեղատու ծնեբեկի արմատները և մատղաշ ընձյուղները դեղամիջոց են. պարունակում են ասպարագին ալկալոիդը։ Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ։ Հասուն պտուղները պարունակում են շաքարներ, խնձորաթթու, կարոտին (A-նախավիտամին), իսկ սերմերը՝ ճարպեր։ Օգտագործվում էթարմ և վերամշակված (չիր, կոմպոտ, մուրաբա, հյութ, ջեմ, պովիդլո և այլն)։ Ունի համային, սննդ. և բուժիչ հատկանիշներ։ Պարունակում է շաքարներ, օրգանական թթուներ, վիտամիններ, բուրավետ և կենսբաբանական ակտիվ նյութեր։ Մշակովի սորտերի մեծ մասի կորիզի միջուկը քաղցր է։ Հայաստանի պայմաններում պտուղները հասունանում են հունիսի 15-ից օգոստոսի 20-ը։

Տարածում[խմբագրել]

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է անտառներում, կիսաանապատներում, քարքարոտ լանջերին, ժայռաճեղքերում և այլն (800-2500 մ բարձրություններում): Հայաստանում մշակվում է Արմավիրի, Արարատի և Տավուշի մարզերում։ Ծնեբեկ Հայաստանում մշակվող հիմնական և առաջատար պտղատու տեսակն է։ Այգիները հիմնականում կենտրոնացված են Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում։ Փոքր տարածությամբ այգիներ կան նաև Սյունիքի, Լոռու, Տավուշի և այլ մարզերում։ Հայաստանում մշակվում է 50 սորտ։ Առավել տարածված են Նախիջևանի կարմիր, Երևանի, Սաթենի, Խոսրովենի, Կանաչենի, Դեղնանուշ, Կարմրենի, Օրդուբադի, Համբան, Ղևոնդի սորտերը։ Հայ ընտրասերումնաբանները (Մ. Սանահյան, է. Մորիկյան) ստեղծել են Արագածի, Արարատի, Նաիրիի, Վասպուրականի, Օշականի, Ոսկի, Մասիս, Վաղահաս վարդագույն նոր սորտերը։

Տեսակներ[խմբագրել]

Սպիտակ ծնեբեկ հայտնի ուտեստ Գերմանիայում[1]
Asparagus stipularis (detail).jpg

Հայտնի է 300, Հայաստանում՝ 3 տեսակ՝

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Die schlanke Schöne mit Köpfchen // Spiegel. — 2007.
  2. «Entry for Asparagus L.»։ NCU-3e. Names in current use for extant plant genera. Electronic version 1.0։ International Association for Plant Taxonomy։ Sept 24, 1997։ Արխիվացված օրիգինալից 2013-07-09-ին։ http://www.webcitation.org/6HzABczUI։ Վերցված է 2013 թ․ հուլիսի 8։ 

Գրականություն[խմբագրել]

  • Ильин М. М. Род 284. Спаржа — Asparagus L. // Флора СССР. В 30 т. / Гл. ред. и ред. тома акад. В. Л. Комаров. — М.—Л.: Изд-во АН СССР, 1935. — Т. IV. — С. 424—442. — 760 + XXX с. — 5175 экз.
  • Fellingham, A.C. & Meyer, N.L. (1995) "New combinations and a complete list of Asparagus species in southern Africa (Asparagaceae)". Bothalia 25: 205-209.

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wiktfavicon en.svg Ընթերցեք «ծնեբեկ» բառի բացատրությունը հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png