Վեզեր (Weser), գետ Գերմանիայում, թափվում է Հյուսիսային ծովը։ Կազմվում է Վեռա և Ֆուլդա գետերի միախառնումից (Մյունդեն քաղաքի մոտ)։ Երկարությունը Մյունդենից 432 կմ է, Վեռայի ակունքներից՝ 724 կմ, ավազանը՝ 46 հզ. կմ2, լայնությունը՝ Մյունդենի մոտ 94 մ, գետաբերանում՝ 11 կմ, տարեկան միջին ծախսը՝ 300 մ3/վրկ։ Նավարկելի է 529 կմ։ Միջին գերմանական ջրանցքով կապված է էլբա և էմս գետերի հետ։ Ծովային նավերը բարձրանում են մինչև Բրեմեն։ Վեզերի ափին է Բրեմերհաֆեն ծովային նավահանգիստը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 358)։