Լյունեբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լյունեբուրգ (գերմ.՝ Hansestadt Lüneburg [ˈhan.zə.ʃtat ˈlyː.nə.bʊɐk], Հանզայան գերմանական քաղաք Ներքին Սաքսոնիայում, Համբուրգից 50 կմ հարավ-արևելք։Լյունեբուրգ շրջանի կենտրոն: Լյունեբուրգով հոսում է Իլմենաու գետը՝ Էլբայի վտակը: Բնակչությունը 70312 մարդ (2005 թվական)

Քաղաք
Լյունեբուրգ
Lüneburg
Զինանշան
Wappen Lueneburg.png

Lg Joh Kirche Innenstadt.jpg
Կոորդինատներ: 53°15′9″ հս․ լ. 10°24′52″ ավ. ե. / 53.25250° հս․. լ. 10.41444° ավ. ե. / 53.25250; 10.41444
Երկիր Գերմանիա Գերմանիա
Հող Ներքին Սաքսոնիա
Ներքին բաժանում 24 շրջաններ
Քաղաքապետ Ուիլրիխ Մեդգե
Մակերես 70, 34 կմ²
ԲԾՄ 17 մ
Բնակչություն 72 492[1] մարդ (2008)
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ 04131
Փոստային ինդեքսներ 21335-21337-21339
Ավտոմոբիլային կոդ LG
03 3 55 022
Պաշտոնական կայք lueneburg.de
##Լյունեբուրգ (Գերմանիա)
Red pog.png
##Լյունեբուրգ (Ներքին Սաքսոնիա)
Red pog.png

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին քաղաք.Լյունեբուրգ

Միջնադարում քաղաքը հայտնի դարձավ կերակրի աղի վաճառքով: Քաղաքի մոտ գտնվում էին մի քանի բնական աղի հանքեր: Այն արտահանում էին հարևան երկրամասեր: Հին աղի ճանապարհով հասցնում էին Լյուբեկ, որտեղից էլ ամբողջ բալթյան շրջանները: Երկար ժամանակ Լյունեբուրգը եղել է Բրաունշվեյգ-Լյունեբուրգ հերցոգության մայրաքաղաք. քաղաքը և իր աղը եղել են Հանզայի հզորության և ծաղկունքի գրավական։ Լյունեբուրգը առաջին անգամ հիշատակվել է 956 թվականի ձեռագրերում: 1158 թվականին լյունեբուրգյան վաճառականներից շատերը դարձան Առևտրային միության լիիրավ անդամ: Հանզայի մեջ քաղաքն առաջին անգամ ընդունեցին 1356 թվականին, երկու պատճառով՝ աշխարհագրական դիրքը և առևտրային կոմերցիոն նշանակությունը: 16-17-րդ դարերում Բրաունշվեյգ-Լյունեբուրգ հերցոգության մայրաքաղաքն էր, որը կառավարում էին Վելֆերը: Երբ մայրաքաղաքը տեղափոխվեց Հանովեր, քաղաքի քաղաքական-տնտեսական նշանակությունը իջավ: 1700-1703 թվականներին Լյունեբուրգի Սուրբ Միքայել եկեղեցու երգչախմբային դպրոցում սովորել է Յոհան Սեբաստիան Բախը: Այստեղ էլ նա ծանոթացել է հայտնի երգեհոնահար Բյոմ Գեորգի հետ, ով աշխատում էր Սուրբ Հովհանի եկեղեցում, որը մեծ ազդեցություն է թողել կոմպոզիտորի հետագա ճակատագրի վրա: 1815 թվականին Լյունեբուրգի քաղաքացիներից կազմվեց Լյունեբուրգի գումարտակը, որը մասնակցեց Վաթերլոյի ճակատամարտին: Գումարտակի դրոշը տանում էր Պոն դինաստիայի արքայազնը: Գումարտակը՝արքայազնի գլխավորությամբ, համարյա ամբողջ կազմով զոհ գնաց Գե-Սենտի պաշտպանության ժամանակ: 1814 թվականին Լյունեբուրգը մնաց Բրաունշբեյգ-Լյունեբուրգի կազմում, որը Վիեննայի կոնգրեսի որոշմամբ վերակազմավորվեց որպես Հանովերի թագավորություն: Ավստրո-պրուսա-իտալական պատերազմից հետո՝ 1866 թվականին Հանովերի թագավորությունը բռնի միացվեց Պրուսիային և վերակազմավորվեց որպես Պրուսիայի արվարձան՝ Հանովեր: Նրա կազմի մեջ Լյունեբուրգը մնաց մինչև Պրուսիայի արվարձանի վերացումը՝ 1946 թվականը և հանդիսացավ Լյունեբուրգ շրջանի կառավարության վարչական կենտրոն: Երրորդ ռեյխի ժամանակ 1937 թվականից Լյունեբուրգը «Արևելյան Հանովերի» մայրաքաղաքն էր: Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին 1945 թվականի մայիսի 4-ին Լյունեբուրգից հարավ՝ Վենդիշ-Էֆերն գյուղի մոտ, գերմանական պատվիրակությունը գեներալ-ադմիրալ Հանս Գեորգ ֆոն Ֆրիդեբուրգի գլխավորությամբ բրիտանական ֆեդմարշալ Բերնարդ Մոնտհոմերի ներկայությամբ ստորագրեց Գերմանիայի հյուսիսարևմտյան տարածքում, Դանիայում և Նիդերլանդներում գերմանական զորքերի կապիտուլացիայի մասին ակտը: Պատերազմի ավարտին Լյունեբուրգը մտավ բրիտանական օկուպացիոն գոտի: Լյունեբուրգում ինքնասպանություն գործեց հայտնի նացիստ, ռեյսֆյուրեր ՍՍ Հենրիխ Հիմլերը:Հայտնվելով բրիտանական գերության մեջ՝ հարցաքննությունից առաջ ուտելով մեկ սրվակցիանային կալիումի: Ինչպես նաև Լյունեբուրգում բրիտանական հոսպիտալում ինքնասպանության փորձից հետո մահացավ Արևելյան Հանովերի գայլուտեր Օտտո Տելշովը, ով ձերբակալվել էր անգլացիների կողմից: Աղի արտահանումը վերջնականապես ավարտվեց 1980 թվականին: Այդ թվականը դարձավ արտահանման հազարամյա պատմության վերջինը: 1989 թվականին Լյունեբուրգում հիմնադրվել է համալսարան: Երկարատև անտառահատումները, որոնք հիմնականում օգտագործվում էին որպես վառելափայտ հանգեցրեց նրան, որ առաջացան յուրահատուկ լյունեբուրգյան ամայությունները:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Statistiken