Քսիլոլ
Քսիլոլ | |
---|---|
Քիմիական բանաձև | C₈H₁₀ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 1330-20-7 |
EINECS համար | 215-535-7 |
ЕС | 215-535-7 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Քսիլոլ (դիմեթիլբենզոլ) C6H4(СН3)2՝ դասվում է արոմատիկ ածխաջրածինների շարքին։
Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քսիլոլը անգույն, բնորոշ սուր հոտով հեղուկ է։ Գործնականում չի լուծվում ջրում, լուծվում է օրգանական լուծիչներում։ Ցուցաբերում է արոմատիկ միացությունների հատկություններ, հեշտությամբ քլորացվում է, փոխազդում է ալկալիների, սուլֆիտների, նիտրիտների հետ։
Իզոմերիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ունի երեք իզոմերներ․ օրթո-, մետա- և պարա-քսիլոլ
Հալման ջերմաստիճանը | Եռման ջերմաստիճանը | Խտությունը 20 °C-ում | ||
---|---|---|---|---|
Օրթօ-քսիլոլ | -25,2 °C[1] | 144.4 °C[2] | 0.8802գ/սմ3 | |
Մետա-քսիլոլ | -47,8 °C | 139.1 °C | 0.8642գ/սմ3 | |
Պարա-քսիլոլ | 13,26 °C | 138.3 °C | 0.8611գ/սմ3 |
օրթո-,մետա-, պարա- քսիլոլներ։ | ||
---|---|---|
![]() |
![]() |
![]() |
օրթո-քսիլոլ | մետա-քսիլոլ | պարա-քսիլոլ |
Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդյունաբերության մեջ դիմեթիլբենզոլ ստանում են ածխի կոքսացման կամ բենզինի կատալիտիկ թորուման ճանապարհով։
Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
Քսիլոլն օգտագործվում է որպես ներկերի, լաքերի, մածուկների և այլ նյութերի լուծիչ։ Մեծ կիրառություն ունի նաև ներկանյութերի սինթեզման համար։ Պարա-քսիլոլն օգտագործվում է որպես հումք տերեֆտալիկ թթվի սինթեզի համար, որի արդյունքում չմշակված հումք ստացվում է պոլիէթիլենտերեֆտալատը։ Որպես լուծիչ օգտագործվող քսիլոլների մաքրումը նման է տոլուոլի մաքրմանը այն տարբերությամբ, որ դրանք ջրի հետ ազեոտրոպիկ խառնուրդ չեն առաջացնում և եռում են ավելի բարձր ջերմաստիճանում։ Այսպիսով դրանք կարելի է մաքրել նաև պարզ թորման միջոցով։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|