Ջրում չի լուծվում, քիչ է լուծվում օրգանական լուծիչներում։ Բյուրեղային վիճակում և լուծույթներում ունի թույլ մանուշակագույև ֆլուորեսցենցում։ Անտրացենի մոլեկուլում ամենից ռեակցուևակ են 9 և 10 («մեգո») ածխածիններիատոմները։ Անտրացենին հատուկ են միացման (ջրածնի առաջին մոլեկուլի միացումը), օքսիդացման (անտրաքինոնի առաջացումը) և որոշ տեղակալման ռեակցիաներ (նիտրացում, հալոգենացում, սալֆացամ)։ Անտրացեն ստանում են քարածխային խեժի ծանր (270 °C–ից 360 °C) ֆրակցիայից («անտրացենային յուղ»)։ Անտրացենը օգտագործվում է անտրարաքինոն ստանալու համար։ Անտրացենի ածանցյալները տարածված են բուսական և կենդանական աշխարհում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 457)։