Բութիլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բութիլեն
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգում բութիլեն
Այլ անվանումներ բութեն
Քիմիական բանաձև C₄H₈
Մոլային զանգված 56,11 գ/մոլ գ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար 25167-67-3
EINECS համար 246-689-3
ЕС 246-689-3
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Բութիլեն, C4H8, չհագեցած ածխաջրածին, α-բութիլեն-թմրանյութ, որը գրգռում է վերին շնչառական ուղիները։ Ունի վտանգավորության 4-րդ աստիճան։

Իզոմերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

C4H8 բանաձևն ունեցող իզոմերներիցալկեններ են, բոլորը՝ ածխաջրածիններ, որոնց մոլեկուլներն ունեն 4 C ատոմ և 1 կրկնակի կապ, բայց ունեն տարբեր քիմիական կառուցվածքներ։

IUPAC անվանում
Քիմիական անվանում
Կառուցվածք
Կմախքային կառուցվածք
Եռաչափ պատկեր
1-Բութեն
α-բութիլեն
1-butene.svg
But-1-ene-2D-skeletal.png
But-1-ene-3D-balls.png
2-Բութեն
Ցիս-β-Բութիլեն
Cis-2-butene.svg
Cis-but-2-ene-2D-skeletal.png
Cis-but-2-ene-3D-balls.png
2-Բութեն
տրանս-β-բութիլեն
Trans-2-butene.svg
Trans-but-2-ene-2D-skeletal.png
Trans-but-2-ene-3D-balls.png
2-մեթիլպրոպեն
Իզոբութիլեն
Methylpropene.svg
Isobutylene-2D-skeletal.png
Isobutylene-3D-balls.png

Ֆիզիկական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգույն գազ է, ունի յուրօրինակ հոտ, եռման աստիճանը ՝-6․6 °C։ Բութիլենի և օդի խառնուրդը պայթունավտանգ է։ Գազի խտությունը (0 °C, և 0,1 ՄՊա ճնշում պայմաններում) 2503 կգ/մ3 է։

Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում, բութիլեն ստացել են բութանի մասնիկներից՝ տարատեսակ նավթաքիմիական գործընթացների արդյունքում։ Բութիլենի պարունակությունը նրանցում կազմում է 15-25 տոկոս։ Սակայն բութանի մասնիկներից բութիլենի ստացումը հանգեցրել է դվարությունների, քանի որ բաղադրիչների եռման աստիճանները բավական մոտ են իրար։ Առավել հեշտ եղանակ է, բութիլենի ելային մասի ստացումը բութանի դեհիդրատացումից։ Այս դեպքում տեխնոլոգիական նախագծում ընդգրկում են 2-մեթիլ-պրոպենի և բութադիեն-1-3 խառնուրդից բութիլենի մաքրման համար սարքավորումներ։ Սովորաբար 2-մեթիլ-պրոպենը տարբերակում են ծծմբական թթվի էքստրակցիայով։ Ինչպես նաև, արդյունաբերության մեջ բութիլեն ստանում են բութանոլի կատալիտիկ դեհիդրատացումով, 300—350 °C ջերմության պայմաններում ՝բութանի դեհիդրատացումով, նավթի կրեկինգով և այլ եղանակներով։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բութիլենը լայնորեն կիրառվում է բութադիենի, բենզինի, բութանոլի, իզոօկտանի և պոլիիզոբութիլենի սինթեզի համար։ Ինչպես նաև, գազային խառնուրդներում եղած բութիլենը կիրառվում է որպես վառելիք մետաղների կտրման մեջ։ Բութիլեն-1ը գործում է որպես սոմոնոմեր էթիլենի պոլիմերացման ժամանակ։