Իզոօկտան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Իզոօկտան, 2, 2, 4- եռմեթիլպենտան, ալիֆատիկ շարքի հագեցած ածխաջրածին, (CH3)3CCH2CH(CH3)2։ Իզոօկտանը թափանցիկ, անգույն բենզինի հոտով հեղուկ է, հալման ջերմաստիճանը՝ -107,38 °C, եռմանը՝ 99,24 °C, խտությունը՝ 691,92 կգ/մ³։ Լուծվում է օրգանական լուծիչներում, անլուծելի է ջրում։ Առաջացնում է ազեոտրոպ խառնուրդներ բենզոլի և էթանոլի հետ։ Իզոօկտանի անտիդետոնացիայի հատկություններն ընդունված են օկտանային թվերի սանդղակի համար որպես 100 միավոր։ Ստացվում է դիիզոբուտիլեճի կատալիտիկ հիդրումից կամ իզոբուտանը իզոբուտիլենով ալկիլացնելով կատալիզատորների (BF3, AlCl3, խիտ H2SO4 և այլն) առկայությամբ։ Կիրառվում է ավիացիոն բենզինների արտադրության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 317 CC-BY-SA-icon-80x15.png