Պրոպիլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրոպիլեն
Изображение химической структуры
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումպրոպիլեն
Քիմիական բանաձևC₃H₆
Ֆիզիկական հատկություններ
Մոլային զանգված7,0E−26 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն0.695@-47 °C գ/սմ³
Իոնիզացման էներգիա1,6E−18 ջոուլ[2] կՋ/մոլ
Ջերմային հատկություններ
Հալման ջերմաստիճան− 185.2 °C °C
Եռման ջերմաստիճան− 47.6 °C °C
Բռնկման ջերմաստիճան−108 °C °C
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջրում0.61 գ/100 մլ
Կառուցվածք
Դիպոլ մոմենտ0.366
Դասակարգում
CAS համար115-07-1
PubChem8252
EINECS համար16052
SMILESC=CC
ЕС204-062-1
RTECSUC6740000
ChEBI7954
Թունավորություն
R-արժեքներR12
S-արժեքներS9, S16, S33
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Պրոպիլեն (պրոպեն, մեթիլէթիլեն), C3H6 քիմիական բանաձևով չհագեցած ածխաջրածին։ Ունի մի կրկնակի կապ և ալկենների դասի երկրորդ ներակայացուցիչն է։

Հանդիպումը բնության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոպենը հանդիպում է բնության մեջ ազատ վիճակում և առաջանում է տարբեր ֆերմենտատիվ պրոցեսներից։ Չնչին քանակներով պրոպեն հայտնաբերել են Տիտանի մթնոլորտում[3]։ 2013 թվականի սեպտեմբերի 30-ին ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ Կասինի-Հյուգենս միսիայի Կասինիի տիեզերանավը, օգտագործելով սպեկտրոսկոպիա, հայտնաբերել է պրոպենի չնչին քանակություն Տիտանի մթնոլորտում[4]։

Ֆիզիկական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոպիլենը իրենից ներկայացնում է ցածր եռման ջերմաստիճանով (tեռ= −47,6 °C) և հալման ջերմաստիճանով (tհալ= −187,6 °C) գազային միացություն։ Օպտիկական խտությունը կազմում է d204=0,5193։

Քիմիական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոպիլենն ունի մեծ ռեակցիոն ունակություն։ Նրա քիմիական հատկությունները բնորոշվում են կրկնակի կապով։ p-կապը, որպես քիչ կայուն կապ, ռեագենտի ազդման ժամանակ քանդվում է, իսկ ածխածնի ատոմների ազատված վալենտային էլեկտրոնները միացնում են ռեագենտին իրենց։

Շատ հաճախ միացման ռեակցիաները ընթանում են հետերոլիտիկ մեխանիզմով (էլեկտրոֆիլ միացման ռեակցիաներ)։

Հալոգենների միացում (հալոգենացում)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալոգենացման ռեակցիաները սովորաբար ընթանում են սենյակային ջերմաստիճանում։ Ամենաարագը միանում են քլորը և բրոմը, ավելի դանդաղ՝ յոդը։ Ֆտորը ռեակցվում է պայթյունով։

Ջրածնի միացում (հիդրում)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատալիզատորի (Pt, Pd, Ni) ներկայությամբ պրոպիլենին ջրածին միացնելիս, այն փոխարկվում է պրոպանի։

Ջրի միացում (Հիդրատացում)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոպիլենը ռեակցվում է ջրի հետ առաջացնելով միատոմ սպիրտ՝ իզոպրոպիլսպիրտ։

Հալոգենաջրածինների միացում (HHal)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ռեակցիան կատարվում է Մարկովնիկովի կանոնի համաձայն։

Այրումը օդում[խմբագրել | խմբագրել կոդը]

2СН2=СНСН3 + 9О2 → 6СО2 + 6Н2О.

Օքսիդացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թույլ հիմնային կամ չեզոք միջավայրում կալիումի պերմանգանատով պրոպիլենը օքսիդացվում է մինչև գլիկոլներ։

Պոլիմերացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեակցիայի պայմաններն են տաքացումը և կատալիզատորների ներկայությունը։

Օդի թթվածնով օքսիդացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոպիլենը օքսիդանում է օդի թթվածնով մինչև պրոպիլենօքսիդ։

Դեղաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոպենը՝ GABAA ռեցեպտորի ալոստերային ագոնիզմով, հանդիսանում է կենտրոնական նյարդային համակարգի դեպրեսանտ։ Պրոպենի ավելցուկը կարող է առաջացնել ամնեզիա, կոմա, իսկ շարունակական օգտագործումը կարող է հանգեցնել մահվան բենզոդիազեպինի մեխանիզմով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 PROPYLENE
  2. 2,0 2,1 David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbookCRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
  3. «Cassini finds ingredient of household plastic on Saturn moon». Spacedaily.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 12–ին-ին.
  4. «Spacecraft finds propylene on Saturn moon, Titan». UPI.com. 2013 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2013 թ. նոյեմբերի 12–ին-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրոպիլեն» հոդվածին։