Ստիրոլ
| Ստիրոլ | |
|---|---|
| Քիմիական բանաձև | C₈H₈ |
| Մոլային զանգված | 1,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
| Խտություն | 0,91 գ/սմ³[2] գ/սմ³ |
| Իոնիզացման էներգիա | 8,4 ± 0,1 Էլեկտրոն-վոլտ[2] և 1,4E−18 ջոուլ[3] կՋ/մոլ |
| Հալման ջերմաստիճան | −23 ℉[2] և −31 °C[4][3] °C |
| Եռման ջերմաստիճան | 293 ℉[2] և 145 °C[3] °C |
| Այրման ջերմաստիճան | 88 ℉[2] |
| Գոլորշու ճնշում | 666,61 Pa[2] |
| Քիմիական հատկություններ | |
| Դասակարգում | |
| CAS համար | 100-42-5 |
| PubChem | 7501 |
| EINECS համար | 202-851-5 |
| SMILES | C=CC1=CC=CC=C1 |
| ЕС | 202-851-5 |
| RTECS | WL3675000 |
| ChEBI | 7220 |
| IDLH | 2982 mg/m³[2] |
| Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) | |
Ստիրոլ, ֆենիլէթիլեն, վինիլբենզոլ, արոմատիկ ածխաջրածին, բնորոշ հոտով անգույն հեղուկ, հալման ջերմաստիճանը՝ -30,6°C, եռմանը՝ 145,2 °C, խտությունը՝ 906 կգ/մ³ (20 °C)։ Ջրում քիչ է լուծվում (0,05%), խառնվում է օրգանիզմի լուծիչների մեծ մասի հետ։ Հեշտությամբ օքսիդանում է, պոլիմերվում կամ համապոլիմերվում է տարբեր մոնոմերների հետ։ Պոլիմերումը կատարվում է սենյակի ջերմաստիճանի պայմաններում (երբեմն պայթյունով), այդ պատճառով ստիրոլը կայունացնում են հակաօքսիդիչներով (օրինակ՝ հիդրոքինոնով և այլն)։ Արդյունաբերության մեջ ստիրոլ ստանում են էթիլբենզոլի դեհիդրմամբ, ջրային գոլորշիների հոսքում՝ 500-600 °C։ Կիրառվում է հիմնականում պոլիստիրոլի, ինչպես նաև տարբեր համապոլիմերների, այդ թվում բուտադիեն-ստիրոլային կաուչուկների, պոլիէսթերային խեժերի, և այլնի ստացման համար։ Ստիրոլի գոլորշիները գրգռում են լորձաթաղանթները, սահմանային թույլատրելի կոնցենտրացիան օդում 5 մգ/մ³ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ STYRENE
- 1 2 3 4 5 6 7 http://www.cdc.gov/niosh/npg/npgd0571.html
- 1 2 3 David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbook — CRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
- ↑ Bradley J., Williams A. J., Andrew S.I.D. Lang Jean-Claude Bradley Open Melting Point Dataset // Figshare — 2014. — doi:10.6084/M9.FIGSHARE.1031637.V2
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստիրոլ» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 141)։ |