Պրոպիլբենզոլ
Պրոպիլբենզոլ | |
---|---|
![]() | |
Քիմիական բանաձև | C₉H₁₂ |
Մոլային զանգված | 2,0E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 0,86 գ/սմ³ գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | −99 °C և −100 °C[2] °C |
Եռման ջերմաստիճան | 159 °C °C |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 103-65-1 |
PubChem | 7668 |
EINECS համար | 203-132-9 |
SMILES | CCCC1=CC=CC=C1 |
ЕС | 203-132-9 |
ChEBI | 7385 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Պրոպիլբենզոլ (C9H12), օրգանական միացություն, որը պատկանում է արոմատիկ ածխաջրածինների դասին։ Գտնվում է հեղուկ վիճակում։ Այս արոմատիկ ածխաջրածնի համար տեսականորեն հնարավոր է 8 իզոմեր։ Դրանք հայտնի են հետևյալ անվանումներով․
- հեմելլիտոլ
- պսևդոկումոլ
- մեզիտիլեն
- 1–մեթիլ-2-էթիլբենզոլ
- 1-մեթիլ-3-էթիլբենզոլ
- 1-մեթիլ-4-էթիլբենզոլ
- իզոկումոլ
- կումոլ
Բոլոր տրիմեթիլբենզոլները պարունակվում են կուպրում։ Մեզիտիլենը հեշտությամբ հնարավոր է ստանալ նաև սինթետիկ եղանակով։ Կումոլը ստացվում է տերպենների և կամֆորայի քայքայման ժամանակ։
Պրոպիլբենզոլը բավականին արագ օքսիդանում է արդեն 277 С-ում։ Ռեակցիայի նյութերը քիմիական բաղադրությամբ մոտ են էթիլբենզոլի օքսիդացման նյութերին։ Գտնվել են մեծ քանակությամբ պրոպիոֆենոն և երկրորդային արոմատիկ սպիրտ, զգալի քանակությամբ օքսիդներ, որոնց մեջ, ըստ հեղինակների, հայտնվում են նաև ացիլային օքսիդներ։ Օքսիդացման ջերմաստիճանի բարձրացումը հանգեցնում է օքսիդների և թթուների քանակի նվազման։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Пауль Каррер (1960 г․)։ Курс органической химии («Госхимиздат» ed.)։ Ленинград․։ էջ 1216 ст․