Ինդան
Ինդան | |
---|---|
![]() | |
![]() | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | ինդան |
Այլ անվանումներ | բենզոցիկլոպենտան հիդրինդեն[1] |
Քիմիական բանաձև | C₉H₁₀ |
Ֆիզիկական հատկություններ | |
Արտաքին տեսք | անգույն հեղուկ |
Մոլային զանգված | 2,0E−25 կիլոգրամ[2] գ/մոլ |
Խտություն | 0,965 գ/սմ³ գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | −51,4 °C և −51 °C[3] °C |
Եռման ջերմաստիճան | 176 °C °C |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 496-11-7 |
PubChem | 10326 |
EINECS համար | 207-814-7 |
SMILES | C1CC2=CC=CC=C2C1 |
ЕС | 207-814-7 |
RTECS | NK3750000 |
ChEBI | 9903 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ինդան (2,3-դիհիդրոինդեն, հիդրինդեն), ցիկլոալկանների և արոմատիկ միացությունների դասերին պատկանող ածխաջրածին։
Ֆիզիկական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինդանը իրենից ներկայացնում է անգույն յուղանման հեղուկ, որի հալման ջերմաստիճանը` −51 °C, եռման ջերմաստիճանը` 176°С[4], չի լուծվում ջրում, բայց խառնվում է էթանոլի և դիէթիլ եթերի հետ։
Քիմիական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնային միջավայրում ինդանը օքսիդանում է կալիումի պերմանգանատով մինչև ֆթալաթթու։ 470-530оC քրոմի օքսիդով ինդանի դեհիդրումից առաջանում է ինդեն։ Ինդանը պլատինե կատալիզատորով հիդրելուց առաջացնում է 1-մեթիլ-2-էթիլբենզոլ։
Ինդանը ռեակցվում է բրոմի հետ առաջացնելով 4-բրոմինդան և 5-բրոմինդան։
Կոնցենտրիկ ծծմբական թթվով ինդանը ենթարկվում է սուլֆատացման առաջացնելով ինդան-5-սուլֆոթթու։ Քլորսուլֆոնային թթուն ինդանին փոխարկում է ինդան-4- և ինդան-5-սուլֆոքլորիդների խառնուրդի։
Ածանցյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինդանի ածանցյալներ կարող են առաջանալ ազդելով մեթիլացնող ագենտներով ինդանի ցիկլերի վրա։ Հնարավոր է նաև այլ ածանցյալների ստացում դիէթիլֆթալատի և էթիլացետատի համակցված ազդեցությամբ նատրիումի և էթանոլի ներկայության պայմաններում։
Ինդանը կատալիտիկ ռեակցիայով կարող է փոխակերպվել քսիլոլի։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինդանը հայտնաբերվել է քարածխային հանքում (0,1%), ինչպես նաև նավթի նավթալինային ֆրակցիայում (0,9%)։
Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինդան ստանում են 200оС մանրադիսպերս նիկելով ինդենի հիդրումից։
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինդանը ելանյութ է հանդիսանում 2-, 4- և 5-ինդանոլների սինթեզի համար, որոնք օգտագործվում են դեղերի արտադրության մեջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Hawley, Gessner G. (1977)։ The Condensed Chemical Dictionary։ Van Nostrand Reinhold Company։ էջ 464։ ISBN 0-442-23240-3
- ↑ 2,0 2,1 INDAN
- ↑ 3,0 3,1 Bradley J., Williams A. J., Andrew S.I.D. Lang Jean-Claude Bradley Open Melting Point Dataset // Figshare — 2014. — doi:10.6084/M9.FIGSHARE.1031637.V2
- ↑ 45789 Indan OEKANAL®, analytical standard Archived 2008-10-26 at the Wayback Machine.(անգլ.)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Кнунянц И. Л., Химическая энциклопедия, 1990