Վինիլացետիլեն, СН2=СН—С=СН, չհագեցած ածխաջրածին։ Անգույն գազ է, հեշտ է հեղուկանում (եռման ջերմաստիճանը՝ 5,5 °С)։ Լուծվում է օրգանական լուծիչներում։ խիստ ռեակցիոնունակ է։ Հեշտությամբ օքսիդանում է, տալիս է միացման, տեղակալման, պոլիմերման ռեակցիաներ։ Ենթարկվում է կատալիտիկ հիդրման, միանում է քլորաջրածնի հետ՝ առաջացնելով քլորոպրեն։ Ստացվում է ացետիլենի դիմերմամբ (NН4Сl ջրային լուծույթ, պղնձի քլորիդներ 50–100 °С)։ Օգտագործվում է քլորոպրենի արտադրության համար։ Թույլատրելի առավելագույն պարունակությունն օդում՝ 20 մգ/մ3։