Բութադիեն
Արտաքին տեսք
| Բութադիեն | |
|---|---|
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Դասական անվանակարգում | բութադիեն-1,3 |
| Այլ անվանումներ | էրիթրեն, վինիլէթիլեն |
| Ավանդական անվանում | դիվինիլ |
| Քիմիական բանաձև | C₄H₆ |
| Ֆիզիկական հատկություններ | |
| Ագրեգատային վիճակ | գազ կամ հեղուկ |
| Արտաքին տեսք | անգույն |
| Մոլային զանգված | 9,0E−26 կիլոգրամ[1] գ/մոլ |
| Խտություն | 0.6149 (25 °C) - պինդ 0.64 գ/սմ3 (−6 °C) - հեղուկ |
| Իոնիզացման էներգիա | 1,5E−18 ջոուլ[2][3] կՋ/մոլ |
| Ջերմային հատկություններ | |
| Հալման ջերմաստիճան | −164 ℉[2] և −108,9 °C[3] °C |
| Եռման ջերմաստիճան | 24 ℉[2] և −4,41 °C[3] °C |
| Այրման ջերմաստիճան | −105 ℉[2] |
| Բռնկման ջերմաստիճան | 420 °C °C |
| Ինքնաբռնկման ջերմաստիճան | 2–12 % |
| Գոլորշու ճնշում | 243 180 Pa[2] |
| Քիմիական հատկություններ | |
| Լուծելիությունը ջրում | 0.735 գ/100 մլ |
| Օպտիկական հատկություններ | |
| Բեկման ցուցիչ | 1.4292 |
| Դիպոլ մոմենտ | 0 Կլ·մ[3] |
| Դասակարգում | |
| CAS համար | 106-99-0 |
| PubChem | 7845 |
| EINECS համար | 203-450-8 |
| SMILES | C=CC=C |
| ЕС | 203-450-8 |
| RTECS | EI9275000 |
| ChEBI | 7557 |
| Թունավորություն | |
| Թունավորություն | քաղցկեղածին |
| IDLH | 4420 mg/m³[2] |
| R-արժեքներ | R45 R46 R12 |
| S-արժեքներ | S45 S53 |
| Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) | |
Բութադիեն-1,3 (դիվինիլ), СН2=СН—СН=СН2 քիմիական բանաձևով չհագեցած ածխաջրածին, զուգորդված դիենների առաջին ներկայացուցիչը։
Ֆիզիկական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բութադիենը իրենից ներկայացնում է բնորոշ հոտով գազ, որի եռման ջերմաստիճանը` -4,5 °C, հալման ջերմաստիճանը` −108,9 °C, բռնկման ջերմաստիճանը` −40 °C, սահմանային թույլատրելի կոնցենտրացիան օդում(ՍԹԿ)` 0,1 գ/մ3, խտությունը՝ 0,650 գ/սմ3 (−6 °C)։
Բութադիենը վատ է լուծվում ջրում, բայց լավ է լուծվում ացետոնում, սպիրտում և եթերում։
Քիմիական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բութադիենը ընդունակ է պոլիմերվելու։ Այն հեշտ օքսիդացվում է օդով, հանգեցնելով պերօքսիդային միացությունների առաջացմանը, որոնք արագացնում են պոլիմերումը։
Ստացում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բութադիեն ստանում են Լեբեդևի եղանակով[4]. էթիլ սպիրտը անց են կացնում կատալիզատորի վրայով։
- 2CH3CH2OH → CH2=CH—CH=CH2 + 2H2O + H2
- Բութադիեն հնարավոր է ստանալ նաև սիլիցիումի կատալիզատորի ներկայությամբ էթանոլի և քացախալդեհիդի միջև ընթացող ռեակցիայով։
- CH3CH2OH + CH3CHO → CH2=CH–CH=CH2 + 2 H2O
- Նավթաքիմիական արդյունաբերությունում բութադիեն հիմնականում ստանում են ալյումին-քրոմային կատալիզատորով բութենի դեհիդրոգենացումից։
- CH3-CH2—CH2—CH3 → CH2=CH—CH=CH2 + 2Н2

Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բութադիենի պոլիմերացումից ստանում են կաուչուկներ
- Բութադիենի, ակրիլոնիտրիլի և ստիրոլի սոպոլիմերումից ստանում են ակրիլոնիտրիլ բութադիեն ստիրոլ (ABS, C8H8)x· (C4H6)y·(C3H3N)z)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,3-BUTADIENE
- 1 2 3 4 5 6 http://www.cdc.gov/niosh/npg/npgd0067.html
- 1 2 3 4 David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbook — CRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
- ↑ Kirshenbaum, I. (1978). Butadiene. In M. Grayson (Ed.), Encyclopedia of Chemical Technology, 3rd ed., vol. 4, pp. 313–337. New York: John Wiley & Sons.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 616)։ |

