Jump to content

Հեքսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեքսեն
Ընդհանուր տեղեկություններ
Քիմիական բանաձևC6H12
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար25264-93-1
EINECS համար246-768-2
ЕС246-768-2
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Հեքսեններ, ալկենների դասին պատկանող C6H12 ընդհանուր քիմիական բանաձևով իրար իզոմեր ածխաջրածիններ։

ԱնունԿառուցվածքCAS համարՀալման ջերմաստիճան[1]
(°C)
Եռման ջերմաստիճան[1]
(°C)
Խտություն[1]
(գ/սմ3)
Բեկման ցուցիչ[1]
(589 նմ)
հեքսեն-1592-41-6−139,7663,480,6685 (25 °C)1,3852 (25 °C)
տրանս-հեքսեն-24050-45-7−13367,90,6733 (25 °C)1,3936 (20 °C)
ցիս-հեքսեն-27688-21-3−141,1168,80,6824 (25 °C)1,3979 (20 °C)
տրանս-հեքսեն-313269-52-8−115,467,10,6772 (20 °C)1,3943 (20 °C)
ցիս-հեքսեն-37642-09-3−137,866,40,6778 (20 °C)1,3947 (20 °C)
2-մեթիլպենտեն-1763-29-1−135,762,10,6799 (20 °C)1,3920 (20 °C)
2-մեթիլպենտեն-2625-27-4−13567,30,6863 (20 °C)1,4004 (20 °C)
3-մեթիլպենտեն-1760-20-3−15354,20,6675 (20 °C)1,3841 (20 °C)
  • (R)-3-մեթիլ-1-պենտեն
  • (S)-3-մեթիլ-1-պենտեն
տրանս-3-մեթիլպենտեն-2616-12-6−138,570,40,6930 (25 °C)1,4045 (20 °C)
ցիս-3-մեթիլպենտեն-2922-62-3−134,867,70,6886 (25 °C)1,4016 (20 °C)
4-մեթիլ-1-պենտեն691-37-2−153,653,90,6642 (20 °C)1,3828 (20 °C)
տրանս-4-մեթիլպենտեն-2674-76-0−140,858,60,6686 (20 °C)1,3889 (20 °C)
ցիս-4-մեթիլպենտեն-2691-38-3−134,856,30,6690 (20 °C)1,3800 (20 °C)
3-մեթիլիդենպենտան760-21-4−131,564,70,6894 (20 °C)1,3969 (20 °C)
2,3-դիմեթիլբութեն-1563-78-0−157,355,60,6803 (20 °C)1,3995 (20 °C)
2,3-դիմեթիլբութեն-2563-79-1−74,1973,30,7080 (20 °C)1,4122 (20 °C)
3,3-դիմեթիլբութեն-1558-37-2−115,241,20,6529 (20 °C)1,3763 (20 °C)

Ֆիզիկական և քիմիական հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորմալ պայմաններում հեքսենները իրենցից ներկայացնում են անգույն հեղուկներ, որոնք չեն լուծվում ջրում, բայց լավ են լուծվում օրգանական լուծիչներում։ Ալկենների հալման ջերմաստիճանները խիստ կախված է նրանց կառուցվածքից և փոփոխվում է −157,27 °C (2,3-դիմեթիլբութեն-1) - −74,28 °C (2,3-դիմեթիլ-2) սահմաններում, իսկ եռման ջերմաստիճանները գտնվում են 41,247 °C (3,3-դիմեթիլբութեն-1) - 73,205 °C (2,3-դիմեթիլբութեն-2) միջակայքում։ Հեքսենների օկտանային թիվը փոփոխվում է 76,4 (հեքսեն-1) - 105,4 (3,3-դիմեթիլբութեն-1) սահմաններում։

Հեքսենները օժտված են ալկենների բոլոր քիմիական հատկություններով։

Ստացում և կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1-հեքսենը ստանում են էթիլենի օլիգոմերացումից կամ պարաֆինների թերմին կրեկինգից։ Իզոհեքսենները ստացվում են պրոպիլենի դիմերացումից։

Հեքսենները օգտագործվում են իզոպրենի ստացման համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Օրգանական միացությունների ֆիզիկական մեծություններ

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Химическая энциклопедия, Кнунянц И.Л., 1988
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեքսեն» հոդվածին։