Պոլիստիրոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պոլիստիրոլ
Polystyrene.svg
Խտություն 1,0691 գ/սմ³ գ/սմ³
Հալման ջերմաստիճան մոտ. 240 °C °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար 9003-53-6
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Պոլիստիրոլ, [-CH2-CH(C6H5)-In, ստիրոլի գծային պոլիմերը։ Ապակենման, թափանցիկ նյութ Է, մոլալյին զանգվածը՝ 30-500 հգ․, խտությունը՝ 1060 կգ/մ3 (20 °C), ապակիացման ջերմաստիճանը՝ 93 °C։ Մեծ քանակներով արտադրվող, Էժան, բարձր կարծրության, խոնավակայուն, ջերմապլաստիկ, հեշտ ներկվող, քիմիապես կայուն դիէլեկտրիկ է։ Լուծվում է արոմատիկ և քլորացված ածխաջրածիններում։ Կենսաբանորեն պասսիվ է, սակայն փխրուն է և տաքացնելիս անկայուն։ Ավելի լավ հատկություններ ունեն Պոլիստիրոլի համապոլիմերները ակրիլնիտրիլի, а-մեթիլստիրոլի և կաուչուկի (հարվածակայուն է) հետ։ Պոլիստիրոլ վերամշակվում է մամլման, էքստրուզիայի, վակուումային ձուլման և այլ եղանակներով։ Օգտագործվում է կենցաղային առարկաներ, խաղալիքներ, թաղանթներ, հարվածակայուն Պոլիստիրոլի ռադիոսարքերի, սառնարանների պատյաններ, ավտոմեքենայի մասեր, կահույք, խողովակներ և այլ իրեր պատրաստելու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 360 CC-BY-SA-icon-80x15.png