Jump to content

Չհագեցած ածխաջրածիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չհագեցած ածխաջրածիններ, բաց շղթայով ածխաջրածիններ, որոնց մոլեկուլներում երկու հարևան ածխածնի ատոմների միջև կա կրկնակի կամ եռակի կապ։

Չհագեցած ածխաջրածինների դասին են կարգվում ալկենները[1], ալկինները[2], դիենները[3] և նրանց պոլի-ածանցյալները։

  • Ալկեններ (էթիլենի շարք), ընդհանուր բանաձև՝ СnН2n, կապերի քանակը՝ մեկ կրկնակի կապ
  • Դիեններ (պրոպադիենի շարք), ընդհանուր բանաձև՝ СnН2n-2, կապերի քանակը՝ երկու կրկնակի կապ
  • Ալկիններ (ացետիլենի շարք), ընդհանուր բանաձև՝ СnH2n-2, կապերի քանակը՝ մեկ եռակի կապ

Ինչպես հագեցած ածխաջրածիններին, այնպես էլ չհագեցածներին, բնորոշ է կառուցվածքային իզոմերիան։ Գոյություն ունեն նաև միջդասային իզոմերիաներ ալկենների և ցիկլոալկանների, ինչպես նաև ալկինների և դիենների միջև։

Ֆիզիկական հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոմոլոգիական շարքերի առաջին մի քանի ներկայացուցիչները գազեր են, ավելի բարձր դասի միացությունները՝ հեղուկ, իսկ դրանից հետո՝ պինդ նյութեր են (գնալով նրանց հալման և եռման ջերմաստիճանները մեծանում են)։ Շատերին բնորոշ է ուժեղ սուր հոտ։

Քիմիական հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ ռեակցունակ են, տալիս են դեհիդրման, հիդրման, տեղակալման, օքսիդացման, պոլիմերման և այլ ռեակցիաներ։ Նրանք հեշտությամբ միացնում են բրոմը, հեշտ օքսիդացվում են կալիումի պերմանգանատի լուծույթով։

Կարող են ստացվել ալկանների դեհիդրման ճանապարհով։ Օրինակ՝ էթանից ստանում են էթիլեն, բութանից՝ բութադիեն։ Չհագեցած ածխաջրածինները առաջանում են նաև նավթի կրեկինգից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 54