Ֆոսֆիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տրիֆենիլֆոսֆինի կառուցվածքային բանաձև

Ֆոսֆիններ, ֆոսֆորօրգանական միացություններ, ֆոսֆինի ածանցյալներ, որտեղ ջրածնի ատոմը կամ ատոմները տեղակալված են մեկ (RPH2 - առաջնային ֆոսֆիններ), երկու (PHR2 - երկրորդային ֆոսֆիններ) կամ երեք (PR3 - երրորդային ֆոսֆիններ) ածխաջրածնային տեղակալիչներով[1]։

Ֆիզիկական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասի ցածր ներկայացուցիչները հեղուկներ են, որոնցից ամենացնդողները ինքնաբոցավառվում են օդում։ Ֆոսֆինների բարձր ներկայացուցիչները բնորոշ հոտով հեշտ հալվող պինդ նյութեր են, որոնք լավ են լուծվում օրգանական լուծիչներում, բայց չեն լուծվում ջրում։ Ֆոսֆինները անգույն են։

Առաջնային և երկրորդային ֆոսֆինների ԻԿ-սպեկտրում առկա է P—H կապին բնորոշ կլանման գիծ 2270-2290 սմ−1 մարզում։ 31P ՄՄՌ սպեկտրում առաջնային ֆոսֆինների քիմիական շեղումը 85% ֆոսֆորական թթվի համեմատ կազմում է -110 — -163 մ.մ., երկրորդային ֆոֆինների մոտ՝ -40 — -90 մ.մ., երրորդային ֆոսֆինների մոտ՝ -166 — +7։ Առաջնային ֆոսֆինների սպին-սպինային փոխազդեցության հաստատունը կազմում է 162 — 210 Հց, իսկ երկրորդայինների համար՝ 178 — 240 Հց։

Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆոսֆինի և հալոգենածանցյալների միջև ռեակցիայից (վերջանյութերի քանակական հարաբերությունը կախված է ռեակցիայի կատարման պայմաններից)։
  • Ֆոսֆոնիումի աղերից

Քիմիական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոսֆինները համարվում են թույլ հիմքեր և նրանց հիմնայնությունը թուլանում է տեղակալիչների թվի քչացման հետ մեկտեղ (R3P » R2PH > RPH2)։ Ֆոսֆինները առաջացնում են թթուներ պրոտոնային թթուների հետ, իսկ Լյուիսի թթուների և անցողիկ մետաղների հետ առաջացնում են կոմպլեքս միացություններ։

Ֆոսֆինները համարվում են նուկլեոֆիլներ։ Երրորդային ֆոսֆինները ալկիլացվում են առաջացնելով ֆոսֆոնիումային աղեր։

Առաջնային և երկրորդային ֆոսֆինները միանում են կարբոնիլային միացություններին առաջացնելով α-հիդրօքսիալկիլֆոսֆիններ։

Ալկալիական մետաղների ազդեցությամբ առաջնային և երկրորդային ֆոսֆինները ենթարկվում են դեպրոտոնացման առաջացնելով համապատասխան ֆոսֆիդներ, որոնք իրենց հերթին կարող են ալկիլացվել առաջացնելով երրորդային ֆոսֆիններ։

Ֆոսֆինները հեշտությամբ օքսիդացվում են թթվածնով։

Նույն կերպով ընթանում է ֆոսֆինների ռեակցիան ծծմբի հետ, որի ժամանակ առաջանում է ֆոսֆինսուլֆիդ։

Առաջնային և երկրորդային ֆոսֆինները հալոգենացվում են առաջացնելով համապատասխան հալոգենֆոսֆիններ։

Երրորդային ֆոսֆինները հալոգենների հետ առաջացնում են դիհալոգենֆոսֆորաններ։

Հալոգենֆոսֆինների հալոգենացումից առաջանում են հալոգենֆոսֆորաններ։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիֆենիլֆոսֆինը կիրառվում է մետաղօրգանական կոմպլեքս միացությունների սինթեզում որպես լիգանդ։ Այն կիրառվում է նաև Սոնոգաշիրի ռեակցիայում և որպես հիդրման կատալիզատոր (Ուիլկինսոնի կատալիզատոր)։

Թունավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոսֆինները շատ թունավոր են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Химия. Справочное руководство. Пер. с нем. Л., Химия 1975, сс. 242—244.