Սուլֆօքսիդներ

Սուլֆօքսիդներ, R1R2SO ընդհանուր քիմիական բանաձևով օրգանական միացություններ։
Անվանակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ացիկլիկ սուլֆօքսիդների անավանումը գալիս է երկու օրգանական տեղակալիչներից, օրինակ՝ (CH3)2SO — դիմեթիլսուլֆօքսիդ, (C2H5)2SO — դիէթիլսուլֆօքսիդ։
Ցիկլիկ սուլֆօքսիդները անվանվում են համապատասխան հետերոցիկլի անվանմանը ավելացնելով «օքսիդ» վերջավորությունը, օրինակ՝ թիացիկլոհեքսան-1-օքսիդ։
Քիմիական կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուլֆօքսիդների ԻԿ-սպեկտրներում նկատվում են 1050-1060 սմ−1 տիրույթում կլանման կորեր, որոնք համապատասխանում են S=O խմբի վալենտային տատանումներին։
| S=O կապի երկարություն | 0,147 նմ |
|---|---|
| S-C կապի երկարություն | 0,182 նմ |
| C-H կապի երկարություն | 0,108 նմ |
| O-S-C կապի անկյուն | 107° |
| C-S-C կապի անկյուն | 100° |
Ֆիզիկական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուլֆօքսիդները հանդիսանում են անգույն քիչ ցնդող հեղուկ նյութեր կամ բյուրեղային միացություններ։ Լավ են լուծվում օրգանական լուծիչներում։
| Միացություն | Մոլեկուլային զանգված, գ/մոլ | Հալման ջերմաստիճան, °С | Եռման ջերմաստիճան, °С/ճնշում, մմ. սնդ. ս. |
|---|---|---|---|
| Դիմեթիլսուլֆօքսիդ | |||
| Դիէթիլսուլֆօքսիդ | |||
| Դիբութիլսուլֆօքսիդ | |||
| Դիֆենիլսուլֆօքսիդ |
Ստացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուլֆօքսիդներ ստանում են համապատասխան սուլֆիդների օքսիդացումից։ Որպես օքսիդիչ օգտագործվում են ջրածնի պերօքսիդը թթվային միջավայրում, ազոտի օքսիդները, հիպոքլորիդները և այլ օքսիդիչներ։
Քիմիական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալկիլ սուլֆօքսիդները Պումերերի վերախմբավորումով ռեակցվում են քացախաթթվի անհիդրիդի հետ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Химическая энциклопедия в пяти томах. Пол - Три, «Большая Российская Энциклопедия», 1995