Ամիդներ

Ամիդներ թթուների, թթուների ածանցյալներ, որտեղ թթվի հիդրօքսիլ խումբը փոխարինված է ամինա խմբով՝ -NH2 (ինչպես նաև -NHR և -NR2)։ Ամիդներ անվանվում են ըստ համապատասխան թթուների։
Անօրգանական թթուների ամիդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անօրգանական թթուների ամիդներ են.
- սուլֆամինաթթուն՝ NH2SO2OH,
- սուլֆամիդը՝ (NH2)2Տ03 և այլն։
Կարբոնաթթուների ամիդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարբոնաթթուների ամիդներ են.
- ֆորմամիդը՝ HC=ONH2,
- բենզամիդը՝ C6H5-C=O-NH2,
- կարբամիդը (միզանյութ)՝ H2N-C=O-NH2 և այլն։
Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամիդները հիմնականում բյուրեղային նյութեր են։ Լուծվում են օրգանական լուծիչներում, ռեակցունակ են։
Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստացվում են թթուների անհիդրիդների, հալոգենանհիդրիդների կամ էսթերների և ամոնիակի կամ ամինների փոխազդմամբ։ Ամիդային խումբ՝ -C=O-N–պարունակում սպիտակուցները, պեպտիդները, կապրոնի, նայլոնը, որոշ դեղանյութեր և այլն։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Химическая энциклопедия / Редкол.: Кнунянц И.Л. и др.. — М.: Советская энциклопедия, 1988. — Т. 1 (Абл-Дар). — 623 с.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Amide synthesis (coupling reaction) – Synthetic protocols Archived 2013-10-26 at the Wayback Machine. from organic-reaction.com
- IUPAC Compendium of Chemical Terminology
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 317)։ ![]() |