Սուլֆիտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Sulfite-ion-3D-vdW.png

Սուլֆիտներ, ծծմբային թթվի՝ H2SO3 աղերը։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեզոք սուլֆիտները (M2SO3, M-ը միարժեք մետաղ է), բացառությամբ ամոնիումի և ալկալիական մետաղների , ջրում քիչ են լուծվում (լուծվում են ՏO2-ի առկայությամբ)։ Անջատվել են ալկալիական մետաղների թթու MHSO3։

Լուծելի սուլֆիտները ջրում մասամբ հիդրոլիզվում են, կարող են օքսիդանալ մինչև սուլֆատների և վերականգնվել (հաճախ մինչև թիոսուլֆատներ՝ M2S2O3

Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուլֆիտները ստանում են համապատասխան հիդրօքսիդի կամ կարբոնատի լուծույթի և ՏO2-ի փոխազդեցությամբ։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում են լուսանկարչության մեջ և օրգանական սինթեզում, թթու սուլֆիտների մանածագործության մեջ ներկման և տպագրության (KHSO3, NaHSO3), փայտից թաղանթանյութն [Ca(HSO3)2] անջատելու համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Зефиров Н.С. и др. т.4 Пол-Три // Химическая энциклопедия. — М.: Большая Российская Энциклопедия, 1995. — 639 с. — 20 000 экз. — ISBN 5-85270-092-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 187 CC-BY-SA-icon-80x15.png