Թորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թորման ագրեգատ

Թորում, տարբեր եռման ջերմաստիճան ունեցող հեղուկների բաժանումը խառնուրդից գոլորշիացմաև միջոցով։ Այս եղանակով հիմնականում բաժանում են հեղուկներից բաղկացած համասեռ խառնուրդները, եղանակ, որի հիմքում ընկած է բաղադրիչ նյութերի եռման ջերմաստիճանների տարբերությունը։ Օրինակ՝ էթանոլը ջրային լուծույթից անջատելու համար վերջինս ենթարկում են տաքացման։ Երբ ջերմաստիճանը հասնում է 78 °C, սպիրտը սկսում է անջատվել խառնուրդից, գոլորշանում է և, անցնելով սառնարանի միջով, վերածվում հեղուկի ու հավաքվում որպես ընդունիչ ծառայող սրվակի մեջ։ Թորման եղանակը լայնորեն օգտագործվում է քիմիական արդյունաբերությունում և լաբորատոր պրակտիկայում։ Նավթամշակման գործարանների հսկայական բարձրություն ունեցող աշտարակներում թորման միջոցով հում նավթից ստանում են զանազան արգասիքներ՝ բենզին, կերոսին, սոլյարայուղ, մազութ։ Հետազոտական և բժշկական նպատակներով հաճախ անհրաժեշտ է լինում ստանալ մաքուր ջուր, այդ պատճառով ջուրը ենթարկում են թորման՝ լուծված աղերից ազատելու համար։ Մաքուր ջրի հարցն այժմ դարձել է մտահոգիչ համաշխարհային խնդիր, և մի շարք զարգացած երկրներ, ստիպված լինելով հսկայական էներգիական ծախսումներ կատարել, ծովի ջրից ստանում են թորած ջուր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քիմիա 10. ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքեր, Հեղինակ՝ Ա. Խաչատրյան, Լ. Սահակյան


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 211 CC BY-SA icon 80x15.png