Հազար մշակովի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Դառնիճ
Դառնիճ
Դառնիճ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Asterales
Ընտանիք Բարդածաղկավորներ
Ցեղ Դառնիճ
Լատիներեն անվանում
Lactuca sativa


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Դառնիճ, Հազալ, (լատ.՝ Lactuca sativa), բարդածաղկավորների (լատ.՝ Compositae) ընտանիքի Lactuca ցեղին պատկանող միամյա վաղահաս և ցրտադիմացկուն տերևաբանջար։ Համարվում է արժեքավոր և դիետիկ տերևաբանջար։

Գործածվում է բացառապես հում վիճակում՝ որպես աղցանային ուտեստ, և ունի բարձր սննդային արժեք։ Հարուստ է A, B1, B2 և C վիտամիններով և հանքային՝ մասնավորապես երկաթի և կալիումի աղերով։ Մշակման տարբեր պայմանների հետ կապված տարբեր է նաև հազարի քիմիական կազմը։

Դառնիճն առաջին անգամ մշակել են հին եգիպտացիները։ Նախնական շրջանում օգտագործվել է որպես խոտ, որից յուղ են ստացել՝ սակայն ավելի ուշ կարևորությունը տրվել է բույսի տերևներին, որոնք օգտագործվում էին սննդի մեջ։ Ավելի ուշ հազարը լայն տարածում է գտել Հին Հռոմում և Հունաստանում։ Հռոմեացիները բույսն անվանում են lactuca։ Ք. ա. 50 թվականի դրությամբ ձեռագրերում խոսվում էր հազարի տարբեր տեսակների մասին։ Գտնվել են նաև Դառնիճի մասին միջնադարյան ձեռագրեր։ Եղել է այն բուսատեսակներից, որոնք Նոր աշխարհից Հին աշխարհ է բերել Քրիստափոր Կոլումբոսը[1]: 16-18 դարերի ընթացքում Եվրոպայում զարգացվել են հազարի բազմաթիվ տեսակներ։ 20-րդ դարից սկսած հազարի արտադրությունն ու սպառումը լայնանում է՝ դուրս գալով Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի սահմաններից։

Արարատյան հարթավայրում ձմեռում է բաց դաշտում և պատրաստ է լինում գործածության համար վաղ գարնանից։ Ջերմոցներում և ջերմատներում հնարավոր է Դառնիճ ունենալ ողջ ձմռան ընթացքում[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]