Վիտամին P

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Rutin.png

Վիտամին P (ռուտին, թափանցիկության գործոն, բիոֆլավոնոիդներ և պոլիֆենոլներ), P-ն կազմված է բենզպիրենի օղակից, ֆենոլի հիդրօքսիլներից և տարբեր շաքարների մնացորդներից։ Ներկայումս «վիտամին P» հասկացությունը միավորում է բիոֆլավոնոիդների (կատեխինների, ֆլավոնների) ընտանիքը։ Սրանք բուսական պոլիֆենոլային միացությունների μազմազան խմբեր են, որոնք ազդում են անոթների թափանցիկության վրա և գործում վիտամին C-ի հետ։ Վիտամին C-ի դեղանյութը ռուտինի հետ կոչվում է ասկոռուտին:

Աղբյուրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտամին P կա ընկույզում, հնդկացորենում, թեյի տերևում (մասնավորապես կանաչ թեյի), ցիտրուսներում, բրինձ, երիցուկում, խնձորում, լոբազգիներում, բազուկում, սխտորում, կարմիր գինիում։

Օրվա պահանջը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս պարզաբանված չէ, մոտավորապես համարվում է 50-100 մգ-ը։

Վիտամինի կենսաբանական դերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտամինի կլինիկական արտահայտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպովիտամինոզը բնութագրվում է լնդերի արյունահոսությամբ, ենթամաշկի կետային արյունազեղումներով, ընդհանուր թուլությամբ, հյուծվածությամբ և վերջույթների ցավերով։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաքիմիա, Հ.Գ Վահրադյան Մ.Ի Աղաջանով