Քացախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քացախ, գիտնականների կատարած երկարատև ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խնձորը և խնձորից պատրաստված քացախը օժտված են մի շարք օգտակար հատկություններով, որոնց շնորհիվ էլ լայնորեն կիրառվում են ոչ ավանդական բժշկության մեջ։ Մասնագետները խորհուրդ են տալիս խնձորի քացախը օգտագործել ուռուցքների առաջացումը կանխելու, մարսողությունը լավացնելու համար, իսկ գոլ քացախաջուրը խմում են թունավորումների դեպքում։ Քացախն ունի միզամուղ հատկություն, հիանալի ախտահանող միջոց է, արդյունավետ է աղիքային հիվանդությունների դեպքում։ Խնձորի քացախը՝ կանոնավոր օգտագործման դեպքում, կանխարգելում է օրգանիզմում տրոհման արդյունքում առաջացած նյութերի կուտակումը։ Պայքարում է ծերացման դեմ։ Սակայն պետք է հիշերլ, որ քացախի օգտագործումը չարաշահելու դեպում առաջացնում է անեմիա, քացախաթթուն կարող է վնասել լյարդին, դառնալ խոցային կոլիտի պատճառ։ Նշենք, որ քացախի օգտագործումը պետք է սահմանափակել նյարդային և կանացի հիվանդությունների դեպքում։ Քացախը նաև մաքրում է արյունն ու կիրառվում է հոդացավերի դեպքում։ Հատուկ եփուկ ստանալու համար պետք է 150 մլ գոլ ջրի մեջ լուծել 2 թ/գ խնձորի քացախ և 5 կաթիլ յոդինոլ։ Խմել նախաճաշից կամ ընթրիքից կես ժամ առաջ (օրը 1-2 անգամ)։ Յոդինոլի փոխարեն կարելի է օգտագործել դեղնենու ոգեթուրմ (10 կաթիլ)։ Ավիտամինոզ և անուժականության դեպքում՝ պետք է լուծել 2 թ/գ խնձորի քացախը 200 մլ եռացրած կամ հանքային (առանց գազ) ջրի մեջ։ Խմել օրը 3 անգամ՝ ուտելու ընթացքում։ Շարունակել 30 օր, ընդմիջել՝ 14 օր և կրկնել։ Քացախն օգտակար է նաև անքնության դեպքում. Խառնել 6 ճ/գ խնձորի քացախը 10 թ/գ մեղրի հետ։ Ուտել 2-4 թ/գ՝ քնելուց առաջ։ Շարունակել՝ մինչև վիճակի բարելավում։ Քացախը նաև լավ ջերմիջեցնող է։ Փափուկ սրբիչը թաթախել քացախաջրի մեջ (լուծել 1 ճ/գ քացախը 500 մլ եռացրած-հովացրած ջրի մեջ) և արագ շփել հիվանդի մարմինը՝ ամբողջությամբ։