Չինովնիկ

Չինովնիկ, կոչում ունեցող անձ, կայանում է քաղաքացիական կամ պալատական ծառայության մեջ։ Չինովնիկության սահմանակարգը դե ֆակտո գոյություն է ունեցել Ռուսական թագավորությունում և Ռուսական կայսրությունում, բայց մինչ 1722 թվականը չի ունեցել հստակ կառուցվածք։ 1722 թվականի հունվարի 24-ին չինովնիկության սահմանակարգը դե-յուրե կազմավորվել է աստիճանների ցուցակի հաստատության կողմից։
«Ինչպես գյուղացիները կալվածատերերի ստրուկներն էին, այնպես էլ ռուս ազգը մինչ այժմ մնում է չինովնիկների ծառան», - գրում էր Լենինը 1903 թվականին, - քաղաքական ազատությունը նշանակում է, որ ազգն ինքն ունի իրավունք սեփական չինովնիկներ ընտրելու»[1].։
1917 թվականին՝ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո, աստիճանների ցուցակը ոչնչացվեց, իսկ չինովնիկության սահմանակարգը վերացվեց[2]։ Պետական կառավարման ոլորտում աշխատող անձինք սկսեցին վերանվանվել պետական ծառայողներ։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռազմական ստորաբաժանման քաղաքացիական չինովնիկը զինծառայող չինովնիկն է, որը կրում է քաղաքացիական դասակարգային աստիճան։ Բացի արտաքին նշաններից (աստիճանի կոչումը, համազգեստը), նա տարբերվում է զինվորական աստիճանից (սպա) նրանով, որ նրա համար պարտադիր չէ հետևողական անցումը զինվորական ծառայության՝ սկսած ամենածացր կոչումից։ Ենթակա են սահմանափակ զինվորական իրավասությանը․ պաշտոնական հանցագործությունների և զինվորական կարգապահության կանոնների խախտման համար։
- Դասական չինովնիկ, սահմնաված դասակարգի պաշտոն կամ դրա վրա իրավունք ունեցող չինովնիկ։
- Գրասենյակային չինովնիկ, ինչ-որ դասական պաշտոն ունեցող և պետական ատյանում հատուկ անվանում չունեցաղ պաշտոն զբաղեցնող չինովնիկ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ К деревенской бедноте
- ↑ Декрет об уничтожении сословий и гражданских чинов // Декреты советской власти : сб. док. / Ин-т марксизма-ленинизма при ЦК КПСС ; Ин-т истории АН СССР : [многотомное изд.]. — М.: Политиздат, 1957—1997. — Т. 1: 25 октября 1917 г. — 16 марта 1918 г. / подгот. С. Н. Валк и др. — С. 71—72. — ISBN 5-250-00390-7. (ISBN т. 1 отсутствует. Привязано к: Декреты советской власти: [многотомник]. М., 1957—1997.)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Տես՝ чиновник Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
- «Должность»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- «Служба государственная»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Т. Ф. Ефремова. Новый словарь русского языка. Толково-словообразовательный (Словарь Ефремовой). [1]
- Д. Н. Ушаков. Большой толковый словарь современного русского языка (Словарь Ушакова).