Հարբուրգ (Համբուրգ)
Բնակավայր | |||
---|---|---|---|
Հարբուրգ | |||
| |||
Երկիր | Գերմանիա | ||
Համայնք | Համբուրգ | ||
Ներքին բաժանում | Հարբուրգ, Նոյլանդ, Գուտ Մոր, Վիլսթորֆ, Ռյոնեբուրգ, Լանգենբեկ, Զինսթորֆ, Մարմստոֆ, Այսենդորֆ, Հայմֆելդ, Մորբուրգ, Ալտենվերդեր, Հաուստբրուխ, Նոյգրաբեն-Ֆիշբեկ, Ֆրանկոպ, Նոյենֆելդե և Կրանց | ||
Հիմնադրված է | մայիսի 11, 1951 թ. | ||
Մակերես | 161 կմ² | ||
ԲԾՄ | 10 մետր | ||
Բնակչություն | ▼174 369 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||
Փոստային դասիչ | 21073, 21075, 21077 և 21079 | ||
Պաշտոնական կայք | hamburg.de/harburg | ||
| |||
Հարբուրգ (UN/LOCODE: DE HBU), Գերմանիայի Համբուրգ քաղաքի 7 շրջաններից մեկն է, ինչպես նաև թաղամաս այդ շրջանում։ Գտնվում է Էլբա գետի հարավային ափերին և ներառում է Համբուրգ քաղաքի նավահանգստային մասը, բնակելի և գյուղական վայրերը և որոշ հետազոտական ինստիտուտներ։ 2016 թվականին շրջանի բնակչությունը կազմել է 163771 մարդ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1937 թվական Հարբուրգը պատկանել է Հանովերի պրուսական նահանգին և եղել է Հարբուրգի շրջանի մայրաքաղաքը։ 1927 թվականին այն միավորվել է մոտակա Վիլհելմսբուրգ քաղաքի հետ` Հարբուրգ-Վիլհելմսբուրգ քաղաքը ձևավորելու համար։ Համաձայն Մեծ Համբուրգի ակտի այլ քաղաքների հետ միավորվելով, ինչպիսին է Ալտոնան, ներգրավվել է Համբուրգ քաղաքի կազմում[2]։ Չնայած Համբուրգի կազմում լինելուն, Հարբուրգը շարունակում է մնալ Հարբուրգի Հանովերյան շրջանի մայրաքաղաքը։ 1944 թվականին շրջանային մայրաքաղաքը տեղափոխվեց Վինզեն (Լուի)։
2007 թվականի հունվարի 1-ին Ortsämter (տեղամասեր) լուծարվել է և վերակազմավորվել է Համբուրգի բոլոր շրջանների կազմակերպությունը։
2008 թվականի մարտի 1-ին Հարբուրգի Վիլհելմսբուրգ թաղամասը Համբուրգի օրենքի համաձայն տեղափոխվել է Համբուրգ-Միտտե գավառ շրջան[3]։
Աշխաչհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին ըստ Համբուրգի և Շլեսվիգ-Հոլշտայնի վիճակագրական գրասենյակի՝ Հարբուրգն ունի ընդամենը 160.6 քառ. կմ ընդհանուր տարածք և Հարբուրի շրջանն ունի 3.9 քառ. կմ տարածք։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համբուրգի մյուս շրջանների նման Հարբուրգը բաժանվում է թաղամասերի։ Դրանք են՝
- Ալտենվերդեր
- Կրանց
- Այսենդորֆ
- Ֆրանկոպ
- Գուտ Մոր
- Հարբուրգ
- Հաուստբրուխ
- Հայմֆելդ
- Լանգենբեկ
- Մարմստոֆ
- Մորբուրգ
- Նոյենֆելդե
- Նոյնգրաբեն-Ֆիշբեկ
- Նոյլանդ
- Ռյոնեբուրգ
- Զինսթորֆ
- Վիլսթորֆ
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին շրջանն ունեցել է 201119 բնակիչ։ Բնակչության խտությունը մեկ քառակուսի մետրի համար կազմել է 1253 մարդ յուրաքանչյուր կմ2, 18,9%-ը մինչև 18 տարեկան երեխաներ են, իսկ 18,7%-ը` 65 տարեկան կամ ավելի բարձր, 20,1%-ը` օտարերկրյա բնակիչներ են։ 12,785 մարդ գրանցվել է որպես գործազուրկ[4]։ 1999 թվականին եղել է 94273 տնային տնտեսություն, որից 23,9%-ը ունեցել են 18 տարեկանից ցածր երեխաներ, իսկ բոլոր տնային տնտեսությունների 40%-ը կազմված է եղել ֆիզիկական անձանցից։ միջին տնային տնտեսության չափը կազմելէ 2.11[5]:
Բնակչությունը ըստ տարիների[4]
1987 | 1988 | 1989 | 1990 | 1991 | 1992 | 1993 | 1994 | 1995 | 1996 | 1997 | 1998 | 1999 |
182,512 | 183,710 | 187,244 | 190,623 | 192,546 | 195,423 | 196,541 | 196,931 | 197,535 | 197,710 | 197,383 | 195,873 | 195,830 |
2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 |
196,263 | 198,400 | 198,924 | 199,715 | 200,092 | 200,322 | 201,119 |
2006 թվականին շրջանում կատարվել է 24900 քրեական հանցագործություն (124 հանցանք յուրաքանչյուր 1000 մարդու համար)[6]։ Այս թվերը վերաբերում են նաև Հարբուրգ թաղամասին։
Շրջանի պառլամենտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետական խորհրդարանական ընտրություններին (Bürgerschaft) զուգահեռ, Bezirksversammlung ընտրվում է որպես քաղաքացիների ներկայացուցիչ։ Այն բաղկացած է 51 ներկայացուցիչներից։
Ընտրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համբուրգում ընտրությունները տեղի են ունեցել 2008 թվականի փետրվարի 24-ին։ Ընտրություններում 5%-ի շեմը հաղթահարած կուսակցություններն են՝ պահպանողական Քրիստոնեական-դեմոկրատական միությունը, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Միություն 90/Կանաչներ (GAL), Ձախակողմյանները և Գերմանիայի ազատ ժողովրդավարական կուսակցությունը (FDP): Ընտրողների մասնակցության թիվը կազմել է 54,6%[7]։
Party | Percent | Seats |
---|---|---|
ՔԴՄ | 40 | 21 |
ԳՍԴԿ | 35.8 | 18 |
Կանաչներ | 10.1 | 5 |
Ձախակողմյաններ | 8.1 | 4 |
ԳԱԺԿ | 6 | 3 |
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանում գործում են 32 տարրական և 26 միջնակարգ դպրոցներ (օր. Ֆրիդրիխ-Էբերտ գիմնազիան), ներառյալ 3 տարրական և 4 միջնակարգ դպրոցներ Հարբուրգ թաղամասումref name="stats 2006"/>:
Համբուրգի տեխնոլոգիական համալսարանն իր ինժեներական ֆակուլտետների համար միջազգային հեղինակություն ունի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.statistik-nord.de/fileadmin/Dokumente/Statistische_Berichte/bevoelkerung/A_I_S_1_j_H/A_I_S_1_j22.xlsx
- ↑ Groß-Hamburg-Gesetz
- ↑ Act of the areal organisation
- ↑ 4,0 4,1 Residents registration office, source: statistical office Nord of Hamburg and Schleswig-Holstein (2006)
- ↑ Source: statistical office Nord of Hamburg and Schleswig-Holstein (1999)
- ↑ State Investigation Bureaux (Landeskriminalamt), source: statistical office Nord of Hamburg and Schleswig-Holstein (2006)
- ↑ Final election result, source: statistical office of Hamburg and Schleswig-Holstein (2008)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Harburg on hamburg.de (only in German language)
- Pictures of Hamburg-Harburg Արխիվացված 2016-10-18 Wayback Machine
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Greater Hamburg Act Gesetz über Groß-Hamburg und andere Gebietsbereinigungen (Groß-Hamburg-Gesetz) 26 January 1937 Արխիվացված 17 Հունվար 2018 Wayback Machine Text of the law
- Statistical office Hamburg and Schleswig-Holstein Statistisches Amt für Hamburg und Schleswig-Holstein, official website
- Act of the areal organisation, July 6, 2006 Gesetz über die räumliche Gliederung der Freien und Hansestadt Hamburg (RäumGiG)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարբուրգ (Համբուրգ)» հոդվածին։ |
|