Յակոբ Բեռնուլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յակոբ Բեռնուլի
գերմ.՝ Jakob Bernoulli
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 27 1654 (հունվարի 6 1655)[1]
ԾննդավայրԲազել, Շվեյցարիա[2]
Մահացել էօգոստոսի 16, 1705(1705-08-16)[3][1][4][…] (50 տարեկան)
Մահվան վայրԲազել, Շվեյցարիա[2]
ԳերեզմանԲազելի տաճար
ՔաղաքացիությունՇվեյցարիա
Կրոնborn again?
ԿրթությունԲազելի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[5] (1684)
Ազդվել էՆիկոլյա Մալբրանշ
Մասնագիտությունմաթեմատիկոս, ֆիզիկոս, բժիշկ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԲազելի համալսարան
ԱմուսինJudith Stupanus?
Ծնողներհայր՝ Նիկոլաս Բեռնուլի, մայր՝ Margaretha Schoenauer?
ԱնդամությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա և Ֆրանսիական գիտությունների ակադեմիա
 Jakob Bernoulli Վիքիպահեստում

Յակոբ Բեռնուլի(գերմ.՝ Jakob Bernoulli, դեկտեմբերի 27 1654 (հունվարի 6 1655)[1], Բազել, Շվեյցարիա[2] - օգոստոսի 16, 1705(1705-08-16)[3][1][4][…], Բազել, Շվեյցարիա[2]), շվեյցարացի մաթեմատիկոս, մաթեմատիկական անալիզի և հավանականության տեսության հիմադիրներից։ Յոհան Բեռնուլիի հետ սկիզբ է դրել վարիացիոն հաշիվ տեսությանը։ Ապացուցել է մեծ թվերի օրենքի մասնավոր դեպքը` Բեռնուլիի թեորեմը։ 1687 թվականից Բազելի համալսարանում մաթեմատիկայի պրոֆեսոր էր։ 1699 թվականին Փարիզի գիտությունների ակադեմիայի և 1702 թվականին Բեռլինի գիտությունների ակադեմիայի օտարերկրացի անդամ էր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տապանագիրը և պարույրը
Յակոբ Բեռնուլիի տապանաքարին

Յակոբը ծնվել է հաջողակ դեղագործ Նիկոլայ Բեռնուլիի ընտանիքում։ Սկզբում հոր ցանկությամբ աստվածաբանություն է սովորել Բազելի համալսարանում, սակայն հրապուրվել է մաթեմատիկայով և ուսումնասիրել այն ինքնուրույն։ Համալսարանում տիրապետել է հինգ լեզվի (Ֆրանսերեն, իտալերեն, անգլերեն, լատիներեն, հունարեն), 1671 թվականին ստացել է փիլիսոփայության մագիստրոսի գիտական աստիճան։ 1676-1680 թվականներին կատարել է ուղևորություն Եվրոպայում։ Դեկարտի գաղափարները ուսումնասիրելու համար գնացել է Ֆրանսիա, ապա Իտալիա։ Վերադառնալով Բազել` Բեռնուլին որոշ ժամանակ աշխատել է որպես մասնավոր ուսուցիչ։

1682 թվականին մեկնել նոր ճանապարհորդության` այցելելով Նիդերլանդներ և Անգլիա, որտեղ ծանոթացել է Հյուգենսի, Հուկի և Բոյլի հետ։ 1683 թվականին վերդարձել է Բազել և հաջորդ տարի ամուսնացել Յուդիտ Շտապանուսի (Judith Stupanus) հետ, նրանք ունեցել են որդի և դուստր։

1683 թվականին Բազելի համալսարանում ֆիզիկայի դասախոսություններ է կարդացել, իսկ 1687 թվականից դարձել է մաթեմատիկայի պրոֆեսոր և մինչև կյանքի վերջ այնտեղ աշխատել[6]։

1687 թվականին հայտնաբերել է անալիզից Լայբնիցի առաջին հուշագրությունը (1684 թվական) և խանդավառությամբ սկսել նոր հաշվի յուրացումը։ Բեռնուլին նամակով դիմել է Լայբնիցին խնդրելով պարզաբանել մի քանի մութ կետեր։ Նա պատասխանը ստացել է երեք տարի անց (1690 թվականին, այդ ժամանակ գործուղման էր Փարիզում), այդ ընթացքում Յակոբ Բեռնուլին ինքնուրույն յուրացրել էր դիֆերենցյալ և ինտեգրալ հաշիվները, միաժամանակ մասնակից դարձնելով եղբորը` Յոհանին։ Լայբնիցի վերադառնալուց հետո նրանց միջև սկսվել է փոխշահավետ նամակագրություն։ Ձևավորված եռյակը` Լայբնիցը և Բեռնուլի եղբայրները հարստացրել են նոր անալիզը։

1699 թվականին Յակոբ Բեռնուլին դարձել է Փարիզի գիտությունների ակադեմիայի և 1702 թվականին Բեռլինի գիտությունների ակադեմիայի անդամ։

Յակոբ Բեռնուլիի մոտ տուբերկուլոզի առաջին նշանները հայտնվել են 1692 թվականին։ Նա մահացել է 1705 թվականի օգոստոսի 16-ին և թաղվել Բազելի մայր տաճարում։ Բեռնուլիի ցանկության համաձայն նրա տապանաքարի վրա պատկերվել է լոգարիթմական պարույր։ Յակոբ և Յոհան Բեռնուլիների պատվին լուսնի վրա խառնարան է անվանվել։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ մաթեմատիկոսի առաջին հանդիսավոր ելույթը տեղի ունեցել 1690 թվականին։ Յակոբը լուծել է Լեյբնիցի կորի ձևի մասին խնդիրը, ըստ որի նյութական կետը հավասար ժամանակամիջոցներում իջնում է հավասար ուղղահայաց հատվածների վրա։ Լայբնիցը և Հյուգենսը արդեն պարզել էին, որ դա կիսախորանարդային պարաբոլն է, բայց միայն Բեռնուլին է հրապարակել նոր անալիզի միջոցներով ապացույցը` դուրս բերելով և ինտեգրելով դիֆերենցիալ հավասարումը։ Այսիպիսով տպագրության մեջ առաջին անգամ հայտնվել է «ինտեգրալ» տերմինը։

Յակոբ Բեռնուլին մեծ ներդրում է ունեցել անալիտիկ երկրաչափության զարգացման և վարիացոն հաշվի առաջացման մեջ։ Նրա անունով է անվանվել Բեռնուլիի լեմինսկատը։ Բեռնուլին նաև հետազոտել է ցիկլոիդը, շղթայական գիծը և լոգարիթմական պարույրը։ Թվարկվածներից վերջինը Յակոբը պատգամել է նկարել իր շիրիմին, սակայն անտեղյակությամբ այնտեղ պատկերվել է Արքիմեդի պարույրը։ Կտակի համաձայն պարույրի շուրջ լատիներենով փորագրված է «EADEM MUTATA RESURGO» («փոփոխական է, ես նորից հարություն կառնեմ»), որը արտացոլում է լոգարիթմական ֆունկցիայի հատկությունը` տարբեր փոփոխություններից հետո իր ձևի վերականգնումը։

1690 թվականին Բերնուլին առաջին անգամ հրապարակել է բարդ տոկոսի ուսումնասիրությունը, որտեղ հիմնավորել է առավելագույն շահի գոյությունը, որը գնահատել է 2,5-ից մեծ, բայց 3-ից փոքր։ Մի քանի մոտարկումների միջոցով նա փաստացի կերպով փնտրել է հաջորդականության սահմանը` , որը հավասար է e թվին[7]։

Յակոբ Բեռնուլիին են պատկանում շարքերի տեսության, դիֆերենցիալ հաշվի, հավանականության տեսության և թվերի տեսության նշանակալից ձեռքբերումներ, որոնք նրա անվամբ կոչվել են «Բեռնուլիի թվեր»։

«Ենթադրությունների արվեստը»»

Բեռնուլին հավանականության տեսությունը ուսումնասիրել է Հյուգենսի «Շահումով խաղի հաշվարկների մասին» գրքով, որում հավանականության հասկացությունն ու սահմանումը չի եղել։ Յակոբ Բերնուլին ներկայացրել է հավանականության տեսության ժամանակակից հասկացությունների զգալի մասը և ձևակերպել մեծ թվերի օրենքի առաջին տարբերակը։ Յակոբ Բերնուլին մենագրություն է պատրաստել այս ոլորտում, սակայն չի հասցրել այն հրապարակել։ Այն տպագրվել է հետմահու` 1713 թվականին, իր եղբոր Նիկոլայի կողմից «Ենթադրությունների արվեստը» (Ars conjectandi) անվամբ։

Յակոբ Բեռնուլին աշխատանքներ է հրատարակել թվաբանության, հանրահաշվի, երկրաչափության և ֆիզիկայի տարբեր հարցերի վերաբերյալ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bernoulli, Jakob Ars conjectandi, opus posthumum. Accedit Tractatus de seriebus infinitis, et epistola gallicé scripta de ludo pilae reticularis. — Basel: Thurneysen Brothers, 1713.
  • Jakob Bernoulli. Tractatus de Seriebus Infinitis. (pdf)
  • Я. Бернулли. О законе больших чисел. Перевод Я. В. Успенского. Предисловие А. А. Маркова. М.: Наука, 1986.

Գրականութուն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բեռնուլի». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Է. Թ. Բելլ, Մաթեմատիկայի աստվածները։
  • Մաթեմատիկայի պատմությունը Ա. Պ. Յուշկևիչի կողմից խմբագրվում է երեք հատորներում, Մ., Նաուկա։
  • Հատոր 1՝ «Հին ժամանակներից մինչև Նոր ժամանակների սկիզբ» (1970) (1970)
  • Հատոր 2՝ «XVII դարի մաթեմատիկա» (1970)
  • Հատոր 3՝ «XVIII դարի մաթեմատիկա» (1972)
  • Բ. Ա. Նիկոֆորովսկի, Բեռնուլի մեծ մաթեմատիկոսները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #118509950 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. Mathematics Genealogy Project — 1997.
  6. «Mitglieder der Vorgängerakademien» (Jakob (I.) Bernoulli). Berlin-Brandenburgische Akademie der Wissenschaften. Վերցված է 2015-02-21-ին.
  7. Bernoulli J. Quæstiones nonnullæ de usuris, cum solutione problematis de sorte alearum, propositi in Ephem. Gall. A. 1685. — 1690.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակոբ Բեռնուլի» հոդվածին։