Բոնավենտուրա Կավալիերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Բոնավենտուրա Կավալիերի
Bonaventura Cavalieri
Bonaventura Cavalieri.jpeg
Ծնվել է 1598[1][2][3][4][5][6]
Միլան, Միլանի դքսություն[7]
Մահացել է նոյեմբերի 30, 1647({{padleft:1647|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:30|2|0}})[1][2]
Բոլոնյա, Պապական մարզ[7]
Քաղաքացիություն Միլանի դքսություն
Դավանանք կաթոլիկություն
Մասնագիտություն մաթեմատիկոս և աստղագետ
Հաստատություն(ներ) Բոլոնիայի համալսարան
Գործունեության ոլորտ մաթեմատիկա
Ալմա մատեր Պիզայի համալսարան
Տիրապետում է լեզուներին լատիներեն և իտալերեն[1]
Գիտական ղեկավար Benedetto Castelli
Bonaventura Cavalieri Վիքիպահեստում


Կավալերի (Bonaventura Francesco Cavalieri) Բոնավենտուրա (1598, Միլան — 1647, Բոլոնիա), իտալացի մաթեմատիկոս։ Գ. Գալիլեյի հանձնարարականով 1629 թվից զբաղեցրել է Բոլոնիայի համալսարանի մաթեմատիկայի ամբիոնը։ «Երկրաչափություն» աշխատությունում (1635 թ.) մշակել է մակերեսներ և ծավալներ որոշելու նոր, այսպես կոչված, «անտրոհելիների» մեթոդը։

Կավալիերին անտրոհելիներ անվանում էր հարթ պատկերի միմյանց զուգահեռ լարերը և մարմնի միմյանց զուգահեռ հարթ հատույթները։ Մուծել է անտրոհելիների «ամբողջական գումար» հասկացությունը։ Երկու «ամբողջական գումարների» անտրոհելիների հարաբերությունը դարձավ երկու որոշյալ ինտեգրալների հարաբերության սաղմնային ձև։ Կավալերի աշխատանքները մեծ դեր են խաղացել անվերջ փոքրերի հաշվի կազմավորման առաջին փուլում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  3. Swartz A. Open Library — 2005.
  4. Faceted Application of Subject Terminology
  5. Early Modern Letters Online
  6. Encyclopædia UniversalisEncyclopædia Britannica Inc..
  7. 7,0 7,1 Кавальери Бонавентура // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 279 CC-BY-SA-icon-80x15.png