Պնևմատիկ շարժիչ, սեղմած օդիԷներգիանմեխանիկական աշխատանքի փոխակերպող մեքենա։ Մեղմած օդի ճնշումը 0,3-0,6 Մպա Է։ Ըստ կոնստրուկտիվ հատկանիշների պնևմատիկ շարժիչները բաժանում են ծավալայինի և տուրբինայինի։ Պնևմատիկ շարժիչի հզորությունը սովորաբար չի անցնում 2,5 կվտ-ից։ Կիրառում են տարբեր գործիքների (շաղափիչ, հանքահատ մուրճեր և այլն) հաղորդակի համար, որով ապահովվում է աշխատանքի անվտանգությունը պայթյունավտանգ վայրերում՝ բարձր խոնավություն ունեցող միջավայրում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 341)։