Աշխատանք (ֆիզիկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մեխանիկական աշխատանքից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աշխատանք (այլ կիրառումներ)
Mehaaniline töö.png

Աշխատանք, էներգիայի քանակական փոփոխությունները բնութագրող մեծություն։ Աշխատանքը մարմնի S տեղափոխման և նրա ուղղությամբ ազդող հաստատուն F ուժի սկալյար արտադրյալն է։ Եթե ազդող ուժը տեղափոխման ուղղության հետ կազմում է α անկյուն, ապա աշխատանքը որոշվում է բանաձևով։ Տեղափոխմանն ուղղահայաց (α = 90°) ազդող ուժի աշխատանքը զրո է, իսկ նրա ուղղությամբ (α = 0°) ազդողինը՝ ամենամեծը։ Դիմադրող ուժերի (α = 180°) Ա. բացասական է։

Երբ ազդող ուժը տեղափոխման տարբեր մասերում տարբեր (փոփոխական) է, ճանապարհը բաժանում են տարրական այնպիսի մասերի, որոնցից յուրաքանչյուրի վրա ուժը կարելի է հաստատուն համարել, և վերցնում այդ մասերում կատարված աշխատանքների գումարը՝

։

Աշխատանքի վերոհիշյալ սահմանումը անկախ է ուժի բնույթից։

Պոտենցիալային դաշտերում աշխատանքը կախված չէ հետագծի ձևից (օրինակ՝ էլեկտրաստատիկ և գրավիտսւցիոն դաշտերում)։ Աշխատանքի չափման միավորներն են ջոուլը (ՄՀ համակարգ), էրգը, էլեկտրոնվոլտը, և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 467 CC-BY-SA-icon-80x15.png