Կոնֆուցիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կոնֆուցիոս (այլ կիրառումներ)
Picto infobox auteur.png
Կոնֆուցիոս
孔夫子
Konfuzius-1770.jpg
Ծնվել է մ. թ. ա. 551[1] Ցյուֆու, Ծինին, Շանդուն[2]
Մահացել է մ. թ. ա. 479[1] Լու, Ճոու[2]
բնական մահով
Գերեզման Կոնֆուցիոսի գերեզմանոց
Քաղաքացիություն Լու
Դավանանք Կոնֆուցիականություն
Մասնագիտություն փիլիսոփա
Գործունեության ոլորտ փիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներին հին չինարեն
Երեխա(ներ) Կոնգ Լի[3]
Հայր Շուլիան Հե
Մայր Յան Ժենժայ
Աշակերտներ Zilu, Zengzi, Yan Hui, Duanmu Ci, Zhuansun Shi, Zai Yu, Ran Qiu և Ran Yong
Confucius Վիքիպահեստում
Confucius 02.png

Կոնֆուցիոս (չին.՝ 孔夫子, մ. թ. ա. 551[1], Ցյուֆու, Ծինին, Շանդուն[2] - մ. թ. ա. 479[1], Լու, Ճոու[2])[4][5]՝ չինացի ուսուցիչ, խմբագիր, քաղաքական գործիչ և փիլիսոփա Չինաստանի պատմության «Գարուն և ամառ» կամ Չունքիու շրջանում։

Կոնֆուցիոսի փիլիսոփայության` կոնֆուցիականության հիմքում ընկած էին մարդկային և կառավարական բարոյականությունը, արդարադատությունը և անկեղծությունը։ Նրա հետևորդները մրցում էին շատ ուրիշ դպրոցների հետ «Մտքի հարյուր դպրոց»-ի ժամանակաշրջանում։ Հանի հաղթանակից և Ցին թագավորության փլուզումից հետո Կոնֆուցիոսի մտքերը պաշտոնապես ընդունվեցին, և հետագայում զարգացավ Նեո կոնֆուցիականությունը, իսկ ավելի ուշ` Նոր կոնֆուցիականությունը։

Ավանդաբար Կոնֆուցիոսին է վերագրվում չինական դասական տեքստերի հեղինակությունն ու խմբագրումը, ներառյալ բոլոր «Հինգ դասականներ»-ը։ Մահից շատ տարիներ անց նրա ուսմունքին վերաբերող աֆորիզմները կազմեցին Լուն Յու («Զրույցներ և ասույթներ») աշխատությունը։

Կոնֆուցիոսի սկզբունքներն ընդհանրություն էին կազմում չինական ավանդույթների և հավատքի հետ։ Նա խրախուսում էր ամուր ընտանեկան հավատարմությունն ու անձնվիրությունը, հարգանքը մեծերի նկատմամբ և կանանց կողմից` իրենց տղամարդկանց նկատմամբ։ Կոնֆուցիոսը համարում էր ընտանիքը կատարյալ կառավարության հիմք։ Նրա հայտնի սկզբունքն էր «Մի´ անիր մարդուն այն, ինչը չես ուզում, որ արվի քեզ» ոսկե կանոնը։Դաոսականությունում նրան համարել են աստված, պաշտամունքի առարկա։

Պատմության ընթացքում Կոնֆուցիոսին համարել են ամենաազդեցիկ անհատականությունը մարդկային կյանքի ձևավորման մեջ։ Նրա ուսմունքն ու փիլիսոփայությունը նկատելիորեն ներգործեցին մարդկանց վրա, և այսօր էլ հասարակությունը կրում է դրանց ազդեցությունը[6][7][8]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնֆուցիոս անունը մանդարին լեզվից «Քոն Ֆուծի» (孔夫子) անվան լատինացված ձևն է։ Առաջացել է 16-րդ դարում վաղ Չինաստանի Հիսուսյաններ (ճիզվիտների միաբանություն) միսիոներների կողմից [9]։ Կոնֆուցիոսի կլանային անվանումը Քոն էր ( Old Chinese: *kʰˤoŋʔ), իսկ տրված անձնանունը`Ցիու (; OC: *kʷʰə)։ Կեղծանունը, որով նրան ճանաչում էին բոլորը, բացի իր ընտանիքի ավագ անդամներից, Ճոննի էր (仲尼; OC: *N-truŋ-s nrəj)։ «Ճոն»-ը ցույց էր տալիս նրա` ընտանիքի երկրորդ զավակ լինելը [9][10]։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուն Չինաստանի հյուսիսարևելյան մասում է

Կոնֆուցիոսը ծնվել է սեպտեմբերի 28-ին մ.թ.ա. 551 թվականին[4][11] ներկայիս Ցույֆու քաղաքին մոտ գտնվող Ծոու շրջանում[11][12]։ Տարածքը պետականորեն գտնվում էր Ծոու դինաստիայի տիրապետության տակ, բայց փաստացի անկախ էր տեղի Լու լորդերից:

Հայրը` Կոն Հին կամ Շուլյան Լու կայազորի հրամանատարն էր[13]։ Նրա նախնիները գալիս էին  Շեն դինաստիայի (նախորդել է Ծոու դինաստիային) Սուն դքսությունից[14][15][16][17]։ Կոնֆուցիոսի կյանքի ավանդություններն ասում են, որ Կոն Հիի պապը աքսորել է ընտանիքը Սունից  Լու[18]։

Կոն Հին մահացավ, երբ Կոնֆուցիոսը երեք տարեկան էր: Նրան մեծացրել է մայրը՝ Ճեն Ծայը։ Ապրում էին աղքատության մեջ[19]։ Ավելի ուշ մահանում է մայրը` մոտ 40 տարեկան հասակում[19]։ 19 տարեկանում Կոնֆուցիոսն ամուսնանում է Ցիկուանի հետ, իսկ մեկ տարի անց ծնվում է նրանց առաջնեկը` Կոն Լին[19]։ Ցիկուան և Կոնֆուցիոսն ունենում են ևս երկու դուստր, որոնցից մեկը, ասում են, մահացել է դեռ երեխա ժամանակ[20]։

Կոնֆուցիոսը պատկանում էր Շիերի դասին` լինելով արիստոկրատական և հասարակ մարդկանց շրջապատում։ Կոնֆուցիոսը կատարել է տարբեր աշխատանքներ քսան տարեկանից սկսած. եղել է ձիերի և ոչխարների խնամակալ, գրքապան։ Աշխատանքից ստացած եկամուտն օգտագործում է մոր թաղման ծախսերի համար[19][21]: Մոր մահից հետո Կոնֆուցիոսը (23 տարեկան) երեք տարի սուգ է պահում ավանդույթի համաձայն[21]:

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Հան հարստության ժամանակաշրջանի (մ․թ․ա․ 202 - մ․թ․ 9) ֆրեսկո` գերեզմանաքարի վրա, որտեղ պատկերված է Կոնֆուցիոսը (և Լաո Ցզին), Դոնփին շրջան, Շանդոն պրովինցիա, Չինաստան

Կոնֆուցիոսի ժամանակաշրջանում Լուն գտնվում էր հերցոգների իշխանության տակ [22]: Հերցոգության ներքո եղել են երեք արիստոկրատական ընտանիքներ` Ծի, Շու, Մեն, որոնց գլխավորները կրում էին վիկոնտի կոչում և ժառանգական բնույթ ունեին Լու բյուրոկրատիայում։ Մ․թ․ա․ 505 թվականի ձմռանը Յան Հուն՝ Ծի ընտանիքի ծառայողը, ընդվզեց և նվաճեց իշխանությունը: Մինչ մ․թ․ա․ 501 թվականի ամռանը երեք ժառանգ ընտանիքներին հաջողվեց Յան Հուին աքսորել Լուից[23]: Մինչ այդ Կոնֆուցիոսը զգալի համբավ էր վաստակել իր ուսմունքներով: Նույն տարում նրան նշանակում են կառավարական ցածր պաշտոնի: Վերջիվերջո նա ստանձնում է անվտանգության նախարարի պաշտոնը[24]:

Կոնֆուցիոսը ցանկանում էր վերադարձնել իշխանությունը դքսերին՝ ոչնչացնելով քաղաքի ռազմական ապաստարանները` երեք ընտանիքներին պատկանող միջնաբերդերը: Այս կերպ նա կկարողանար հիմնել համակենտրոնացված կառավարություն: Այնուամենայնիվ, Կոնֆուցիոսի միակ ուժը հնարամտությունն էր. նա չուներ ռազմական ուժ: Մ․թ․ա․ 500 թվականին Հոու Ֆանը` Հոուի կառավարիչը, ապստամբեց Շու տոհմի լորդի դեմ: Չնայած Մեն և Շու ընտանիքների` Հոուի անհաջող պաշարմանը, մի հավատարիմ սպա Հոուի մարդկանց հետ ոտքի է ելնում և ստիպում Հոու Ֆանին փախչել Ցի: Իրավիճակը Կոնֆուցիոսի սրտով էր: Կոնֆուցիոսը և իր հետևորդները հնարավորություն ստացան համոզելու արիստոկրատ ընտանիքներին քանդել իրենց քաղաքների միջնաբերդեր: 1.5 տարի անց Կոնֆուցիոսին և հետևորդներին հաջողվում է համոզել Շու ընտանիքին հիմնովին քանդել Հոուի պատերը, Ծիին` Պիի, իսկ Մենգին` Չեն պատերը։ Նախ Շուն զորքեր է ուղարկում իրենց քաղաք Հոուի դեմ և մ․թ․ա 498-ին ամբողջությամբ քանդում պատերը[25]:

Շուտով Կոնշան Ֆուրաոն կամ Պունիուն՝ Ծի տոհմի համախոհը, գրոհում և ներխուժում է մայրաքաղաք Լու[26][27] [25]: Մինչ այդ Կոնշանն առաջարկել էր Կոնֆուցիոսին միանալ իրեն: Կոնֆուցիոսը դեմ էր բռնի հեղափոխությանը, բայց Ծին ստիպեց կռվել հանուն սերունդների և աքսորել էր նախկին դքսին: Չնայած իր սկզբունքները գործի դնելու հնարավորությունն օգտագործելու ցանկության, Կոնֆուցիոսը հանձնվեց[26]: Կոնշանը համարվում էր ազնիվ մարդ, որը շարունակեց պաշտպանել Լուն նույնիսկ այն բանից հետո, երբ հարկադրված էր փախչել[28][29]:

Կոնշանի ապստամբության ժամանակ Ճոն Յոուին (仲由) հաջողվել էր դքսին և երեք վիկոնտների պահել արքունիքում[29]: Ճոն Յոուն Կոնֆուցիոսի հետևորդներից էր, և վերջինիս միջնորդությամբ էլ նա նշանակվեց Ծիի կառավարիչ[30]: Իմանալով ապստամբության լուրը երեք ընտանիքների կառավարիչները և դուքսը հեռացան Ծիի ամրոց և բարձրացան Վուծի Թերաս: Կոնֆուցիոսը երկու սպաներին հրամայեց ղեկավարել ապստամբների դեմ գրոհը[31]:Գրոհից անմիջապես հետո Ծին կործանեց Պի քաղաքը` հողին հավասարեցնելով քաղաքի պատերը[31]:

Հարձակվողները նահանջեցին` նկատելով, որ ստիպված են լինելու իրենց սեփական ղեկավարի դեմ դուրս գալ: Կոնֆուցիոսի ազդեցության տակ Պիի սպաներն անգիտակցաբար և անկանխամտածված ապստամբել էին իրենց տիրոջ դեմ, այսպիսով ստիպել վիկոնտ Ծի Հուանին կործանել Պին կամ խոստովանել, որ ինքն է հրահրել իրավիճակը` գործելով ոչ պատշաճ և արդար: Միջադեպը պատճառ հանդիսացավ Կոնֆուցիոսի կանխատեսումների, քաղաքական, գործնական կարողությունների թուլացման[32]:

Երբ հերթը հասավ Մեն տոհմին պատկանող քաղաքի պատերի քանդմանը, բերդակալը դժկամություն հայտնեց և համոզեց չանել դա[31]: Ըստ Ծուո Ճուանի՝ նա գնաց այդ քայլին, քանի որ պատերի քանդումը կհանգեցներ Մեն տոհմի ոչնչացմանը[32]: Չնայած իր` այս գործում չխառնվելու որոշմանը, վիկոնտ Մեն Յին վերադարձավ իր նախկին խոստումին` ոչնչացնել պատերը[32]:

Կոնֆուցիոսին այդպես էլ չի հաջողվում իրականացնել այն իդեալիստական բարեփոխումները, որոնք ինքն էր ուզում, ներառյալ դքսության օրինական իշխանության վերականգնումը[33]: Իր հաջողությունների ընթացքում նա ձեռք էր բերել հզոր թշնամիներ, որոնց թվում էր վիկոնտ Ծի Հուանը[34]: Կոնֆուցիոսը լքում է հայրենիքը մ․թ․ա․ 497-ին` այլևս չկարողանալով վերադառնալ, քանի դեռ վիկոնտ Ծի Հուանը ողջ էր[35][34]:

Աքսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարտեզ, որը ցույց է տալիս Կոնֆուցիոսի ճանապարհորդությունները տարբեր նահանգներ մ․թ․ա 497-484 թվականներին։

Ցիին մտահոգում էր այն փաստը, որ Լուն ավելի էր հզորանում, քանի դեռ Կոնֆուցիոսը ներգրավված էր Լուի կառավարությունում: Ցիից 100 լավ ձիեր և 80 գեղեցիկ պարուհիներ են ուղարկվում Լուի դքսի մոտ` նենգ մտադրություններով: Դուքսը տրվում է հաճույքներով և երեք օր չի զբաղվում պաշտոնական գործերով: Կոնֆուցիոսը հիասթափվում է և վճռում լքել Լուն: Սակայն միանգամից հեռանալն անքաղաքավարի և անարդար կլիներ դքսի հանդեպ: Նա սպասեց` հուսալով, որ դուքսն ավելի քիչ սխալներ կսկսի թույլ տալ: Բայց շուտով, երբ դուքսն անտեսում է Կոնֆուցիոսին և մոռանում ուղարկել իր բաժին զոհաբերված միսը (որը նրանց մոտ ավանդույթ էր), Կոնֆուցիոսի համար հարմար առիթ է ստեղծվում լքելու իր պաշտոնն ու Լուն: Պաշտոնից հեռանալուց հետո Կոնֆուցիոսը երկար ճամփորդություն է սկսում չինական հյուսիսարևելյան հին նահանգներով և կենտրոնական Չինաստանում, ներառյալ Ուեյ, Սոն, Ճեն, Ցաո, Ցյու, Ցի, Չեն, Ցայ նահանգներով։ Այստեղ նա տարածեց և մեկնաբանեց իր քաղաքական համոզմունքները, բայց դրանք չիրականացան:

Վերադարձ տուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Ծուո Ճուանի՝ Կոնֆուցիոսը վերադառնում է տուն՝ իր հարազատ Լու, 68 տարեկանում[36]: Վերադառնալով Լու՝ Կոնֆուցիոսը երբեմն խորհրդատվություններ էր անում որոշ կառավարական պաշտոնյաների՝ ներառյալ Ծի Քանծիին[36]։

Որդու և իր սիրելի հետևորդների կորստի վիշտը շատ ծանր էր Կոնֆուցիոսի համար, և նա մահացավ 71 (72) տարեկան հասակում։ Կոնֆուցիոսը թաղված է Քոն Լին գերեզմանոցում, որը գտնվում է Ցուֆուի պատմական հատվածում` Շանդոն պրովինցիայում։ Շիրմաքարը Սիշուեյ գետի ափին է։ Հուշահամալիրի առջև ունի բարձր աղյուսե հարթակ՝ նվիրատվությունների համար, ինչպիսիք են խունկը և պտուղները:

Փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Կոնֆուցիականություն
Կոնֆուցիոսի տաճարի գլխավոր սրահը Ցուֆույում

Չնայած չինացիները Կոնֆուցիոսին հաճախ են հետևել կրոնական նկատառումներով, շատերն են պնդում, որ այն ավելի շատ աշխարհիկ է։ Կողմնակիցները սակայն պնդում էին, որ Կոնֆուցիոսի ուսմունքները հիմնված են մի աշխարհայացքի վրա, որը կրոնական է[37]: Կոնֆուցիականության առարկան հանդերձյալ կյանքի և դրախտին վերաբերող տարրերն են։ Բայց այն համեմատաբար անտարբեր է հոգևոր հարցերի նկատմամբ, որոնք հիմնականում կրոնական մտքերի կարևորությունն են ներկայացնում, ինչպիսին է հոգու բնությունը։ Այնուամենանիվ, ասում են, որ Կոնֆուցիոսը հավատում էր աստղագուշակությանը: Նա ասում էր. «Երկնային Աստված մեզ ուղարկում է իր լավ ու վատ խորհրդանիշները, և իմաստուն մարդը գործում է համապատասխանաբար»[38]:

Կոնֆուցիոսի գրական ժողովածուներ

Գրական ժողովածուներում Կոնֆուցիոսն իրեն ներկայացնում էր որպես մի հաղորդիչ, որ ոչինչ չի արարել։ Նա շեշտը դնում էր ուսման մեծ կարևորության վրա։ Նա չէր ցանկանում ստեղծել սիստեմատիկ կամ ֆորմալ տեսություն, այլ ցանկանում էր իր աշակերտներին հմտանալ և յուրացնեն հին դասականներին։ Այսպիսով նրանց խորը մտածելակերպը թույլ կտար իրենց ներկայիս բարոյական խնդիրները կապել անցյալի քաղաքական իրադարձությունների հետ:

Բարոյագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնֆուցիոսի ամենախոր ուսմունքներից է վարվելակերպի որոշակի ճշգրիտ օրենքների անձնական օրինակի առավելությունը։ Նրա բարոյականական ուսմունքները արտահայտում են ինքնազարգացում, բարոյականությամբ օժտված տիպարների ընդօրինակում և հմուտ դատողության ունակություն, այլ ոչ թե օրենքների իմացություն։ Կոնֆուցիոսի բարոյագիտությունը կարելի է համարել առաքինի բարոյագիտության մի տեսակ։ Նրա ուսմունքները հազվադեպ են ապավինում հիմնավոր փաստարկների, և բարոյական իդեալները և մեթոդները անուղղակիորեն են փոխանցվում ակնարկների, ներածական խոսքի և նույնիսկ նույնաբանությունների միջոցոբվ: Նրա ուսմունքները պահանջում են քննություն և համատեքստ հասկանալի լինելու համար։ Վառ օրինակ է հետևյալ հայտնի անեկդոտը.

廄焚。子退朝,曰:“傷人乎?” 不問馬。

Երբ ախոռները այրվեցին, արքունիքից վերադառնալիս Կոնֆուցիոսն ասաց. «Որևէ մեկը վնասվե՞լ է»։ Նա չհարցրեց ձիերից։

Չհարցնելով ձիերից` Կոնֆուցիոսը ցույց տվեց, որ գիտելիքը մարդուն արժեքավոր է դարձնում ունեցվածքի դիմաց։ Կոնֆուցիոսը ծառայում է ոչ որպես ամենակարող աստված կամ վերացական սկզբունքներն համընդհանուր ճշմարիտ կարծրատիպ, այլ ավելի շուտ այլոց համար ամենաբարձր նմուշ: Այս պատճառով Կոնֆուցիոսի ուսմունքները մարդասիրության չինական օրինակներն են։

Նրա ուսմունքներից մեկը Ոսկե կանոնն է, որը հաճախ կոչում են Արծաթե կանոն։

己所不欲,勿施於人。

«Մարդկանց մի արա այն, ինչը չես ցանկանում քեզ»:

子貢問曰:“有一言而可以終身行之者乎?”子曰:“其恕乎!己所不欲、勿施於人。”

Ցի Գոնը հարցնում է.

-Կա՞ մի բառ, որ կարող է մարդուն առաջնորդել ողջ կյանքում:

-Ի՞նչ կասես փոխադարձության մասին: Մարդկանց մի արա այն, ինչը չես ցանկանում քեզ։

Հաճախ ուսումնասիրված Կոնֆուցիոսի բարոյագիտությունը ինքն իրենով առաքինություն է` արդարություն և գիտելիքների զարգացում: Ուրիշների նկատմամբ պարկեշտ վարմունքը մաքուր ու անկեղծ մտքերով, որն էլ սկիզբ է առնում գիտելիքից: Պարկեշտությունն առանց գիտելիք հակված է կոռուպցիայի, և պարկեշտությունն առանց արդարության արդարացի չէ: Գիտելիքների զարգացումը և արդարությունը կարևոր են սեփական անձի համար. Վեհ մարդը սիրում է սովորել հանուն ուսուցման, և արդարացիություն` հանուն արդարության:

Կոնֆուցիոսի բարոյագիտության տեսությունը, ինչպես նշված է Լիում () հիմնված է երեք կարևոր կյանքի հայեցակարգային ասպեկտների վրա՝ ա)արարողություններ կապված նախնիների և տարբեր աստվածների զոհաբերությունների հետ, բ)սոցիալական և քաղաքական ինստիտուտներ, գ)օրվա կանոնակարգի էթիկետ: Կար տեսակետ, որ Լին երկնային ծագում ունի, բայց Կոնֆուցիոսը Լիի զարգացումը կապում էր մարդկային պատմության մեջ առաջնորդների գործողությունների հետ: Նա կարծես Լին քննում է որպես մի տերմին, որը վերաբերում է կատարյալ հասարակություն ստեղծելու համար մարդու կողմից իրականացված բոլոր գործողություններին, այլ ոչ պարզապես համապատասխան արարողակարգի կանոնադրական չափանիշներին:

Կոնֆուցիականությունում Լին սերտորեն կապված է Յիի (義) հետ, որը հիմնված է փոխադարձության վրա։ Յին թարգմանվում է որպես արդարություն, չնայած կարող է նշանակել մի բան, որ բարոյապես ճիշտ է համարվում անել որոշակի իրավիճակում։ Տերմինը հակադրում է անձնական հետաքրքրասիրությունների հիման վրա արված գործողություններին։ Մինչ անձնական հետաքրքրասիրություններ հետապնդելը անհրաժեշտաբար վատ չէ, մարդ ավելի լավը կլիներ և ավելի արդար, եթե իր կյանքը հիմնված լիներ հետևելով ճանապարհին, որը ստեղծված է ավելի լավին հասնելու համար։ Այսպիսով Յին արդյունքում անում է ճիշտը, ճիշտ պատճառով։

Ճիշտ այնպես, ինչպես Լին պետք է համապատասխաներ Յիին հարող ձգտմանը,Յին կապված է Րենի (仁) ներքին արժեքների հետ։ Րենի հինգ հիմնական առաքինություններն են լրջությունը, առատաձեռնությունը, անկեղծությունը, ջանասիրությունը և բարությունը[39]։ Րենը մեկը մյուսի հանդեպ ունեցած պարտականությունների կատարյալ իրագործումն է, որը հաճախ թարգմանվում է որպես բարեգործություն կամ մարդասիրություն։ Թարգմանիչ Արթուր Ուեյլին այն անվանում է Բարություն (մեծատառով Բարություն)։ Այլ թարգմանություններ են հեղինակություն և անձնազոհություն։ Կոնֆուցիոսի բարոյագիտական համակարգը հիմնված է զգացմունքների և միմյանց հասկանալու վրա, այլ ոչ թե աստվածային կարգադրված օրենքների։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնֆուցիոսի քաղաքական միտքը հիմնված էր իր բարոյագիտական մտածելակերպի վրա: Նա պնդում էր, որ լավագույն կառավարությունը ծեսերի (lǐ) և մարդկային բնական բարոյականության հիման վրա կառավարվողն է, այլ ոչ կաշառակերության և բռնադատման: Նա տվեց հետևյալ ամենակարևոր վերլուծությունը․ «Եթե մարդիկ օրենքով առաջնորդվեն, և միասնականության հետապնդումը տրվի նրանց պատիժների միջոցով, նրանք կխուսափեն պատժից, բայց ամոթի զգացում չեն ունենա: Եթե նրանք առաջնորդվեն առաքինությամբ, և միասնականության հետապնդումը տրվի նրանց արժանապատվության կանոններով, նրանք կունենան ամոթի զգացում և դեռ ավելին` կդառնան լավը»։ Անցած օրերին Կոնֆուցիոսը կարոտած ածքերով էր նայում: Նա հորդորեց չինարենին, հատկապես քաղաքական ուժ ունեցողներին, առաջնորդվեն անցյալի օրինակներով: Դիվիզիայի, քաոսի և ֆեոդալական պետությունների միջև անվերջանալի պատերազմների ժամանակ նա ուզում էր վերահաստատել Երկնքի մանդատը (天命), որ կարող էր միավորել աշխարհը (天下), մարդկանց մեջ հաստատել խաղաղություն և բարեկեցություն: Քանի որ իր անձնական և սոցիալական կատարելության տեսակետը ձևավորվել էր որպես վաղ ժամանակների իշխող հասարակության վերածնունդ, Կոնֆուցիեսին հաճախ համարում են պահպանողականության մի մեծ կողմնակից: Բայց ավելի խորն ուսումնասիրելով նրա առաջարկները, երևում է, որ նա օգտագործել է նախկին ինստիտուտները և սովորույթնեևը իր նոր քաղաքական օրակարգ առաջ մղելու նպատակով, այն է՝ միավորված արքայական պետության վերածնունդը, որի կառավարիչներին կհաջողվեր կառավարել իրենց բարոյական արժանիքների հիման վրա, այլ ոչ համաձայն ծագման: Նրանք կլինեին իրենց ժողովրդին նվիրված, անձնական և սոցիալական կատարելության համար պայքարող ղեկավարներ։ Այսպիսի ղեկավարն օրենքների և կանոների միջոցով պատշաճ վարվելակերպ հարկադրելու փոխարեն իր սեփական արժանիքները կտարածեր մարդկան մեջ:

Կոնֆուցիոսը չէր հավատում դեմոկրատիայի գաղափարին, որը բնորոշ էր Աթենքին և հին Չինաստանում հայտնի չէր, սակայն կարող էր մեկնաբանվել Կոնֆուցիոսի սկզբունքներով։ Վերջինս դեմ էր այն անհատներին, որոնք ընտրում էին քաղաքական առաջնորդներին և նրանց, որոնք ենթակա են ինքնիշխանության։ Նա վախենում էր, որ բազմությունը զուրկ էր ինքնուրույն որոշումներ կայացնելու բանականությունից, և ըստ նրա, քանի որ բոլորը չէ, որ հավասար են ստեղծված, ամեն մարդ չէ, որ ունի ինքնիշխանության իրավունք[40]։

Մինչ նա աջակցում էր առաքինի թագավորի կողմից ղեկավարվող կառավարությունը, նա ղեկավարների իշխանությունը սահմանափակելու մտադրություններ ուներ։ Նա վիճում էր ճշմարտությունը լեզվով արտահայտելու համար, և ազնվությունը կարևորագույնն էր։ Նույնիսկ դեմքի արտահայտություններով ճշմարտությունը պետք է արտահայտվեր։ Կոնֆուցիոսը հավատում էր, որ եթե ղեկավարը ճիշտ առաջնորդի գործողություններով, հրամաններ այլևս հարկավոր չեն լինի։ Մարդիկ կհետևեն իրենց ղեկավարի պատշաճ գործողություններին։ Կառավարչի և նրա ենթակայի (կամ հոր և որդու) միջև հարաբերությունները քննարկելիս, նա նշանակություն է տալիս մեծերի հանդեպ հարգանքին։ Սա պահանջում էր, որ ստորադասները պետք է խորհուրդ տան իրենց վերադասներին, եթե վերջիններս սխալ արարքի են գնում։ Կոնֆուցիոսը հավատում էր օրմակների վրա հիմնվեծ ղեկավարմանը։ Եթե դու ճիշտ ես ղեկավարում, ուժի կամ պատժի միջոցով հրամանների կարիքն այլևս չի լինում[41]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Stanford Encyclopedia of PhilosophyStanford University, 1995. — ISSN 1095-5054
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Encyclopædia BritannicaEncyclopædia Britannica, Inc., 1768. — Vol. 22. — ISBN 978-1-59339-292-5
  3. Կոնգ Լի
  4. 4,0 4,1 Hugan Yong (2013)։ Confucius: A Guide for the Perplexed։ A&C Black։ էջ 3։ ISBN 9781441196538։ Արխիվացված օրիգինալից 2017-04-16-ին 
  5. Riegel 2012, online
  6. «Impacts on Society»։ Ancient China: Confucianism 
  7. «The Life and Significance of Confucius»։ www.sjsu.edu 
  8. «China Confucianism: Life of Confucius, Influences, Development»։ www.travelchinaguide.com 
  9. 9,0 9,1 Nivison (1999), էջ. 752.
  10. Wilkinson (2015), էջ. 133.
  11. 11,0 11,1 Creel 1949, 25 .
  12. Rainey 2010, 16 .
  13. Legge (1887), էջ. 260.
  14. Legge (1887), էջ. 259.
  15. Yao 1997, 29 .
  16. Yao 2000, 23 .
  17. Rainey 2010, 66 .
  18. Creel 1949, 26 .
  19. 19,0 19,1 19,2 19,3 Huang Yong (2013)։ Confucius: A Guide for the Perplexed։ A&C Black։ էջ 4։ ISBN 9781441196538։ Վերցված է August 12, 2015 
  20. Schuman Michael (2015)։ Confucius: And the World He Created։ Basic Books։ ISBN 9780465040575։ Արխիվացված օրիգինալից 2017-04-16-ին 
  21. 21,0 21,1 Burgan Michael (2008)։ Confucius: Chinese Philosopher and Teacher։ Capstone։ էջ 23։ ISBN 9780756538323։ Արխիվացված օրիգինալից April 16, 2017-ին։ Վերցված է August 12, 2015 
  22. Dubs 1946, 274–275
  23. Dubs 1946, 275 .
  24. Dubs 1946, 275–276 .
  25. 25,0 25,1 Dubs 1946, 277 .
  26. 26,0 26,1 Creel 1949, 35–36
  27. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ duuuu46-277-8 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  28. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ creel49-35 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  29. 29,0 29,1 Dubs 1946, 278
  30. Dubs 1946, 278–279
  31. 31,0 31,1 31,2 Chin 2007, 30
  32. 32,0 32,1 32,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ dubs49-279 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  33. Dubs 1946, 280–281
  34. 34,0 34,1 Dubs 1946, 281
  35. Riegel 1986, 13
  36. 36,0 36,1 Huang Yong (2013)։ Confucius: A Guide for the Perplexed։ A&C Black։ էջեր 27–28։ ISBN 9781441196538։ Վերցված է August 13, 2015 
  37. Berger Peter (February 15, 2012)։ «Is Confucianism a Religion?»։ The American Interest։ Արխիվացված օրիգինալից August 17, 2015-ին։ Վերցված է August 13, 2015 
  38. Parkers (1983)
  39. Bonevac & Phillips 2009, 40 .
  40. Schuman Michael (2015)։ Confucius: And the World He Created։ Basic Books։ ISBN 978-0465040575։ Վերցված է August 17, 2015 
  41. Violatti Cristian (August 31, 2013)։ «Confucianism»։ Ancient History Encyclopedia։ Արխիվացված օրիգինալից August 18, 2015-ին։ Վերցված է August 17, 2015 

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Կոնֆուցիոս հոդվածին