Ցին (թագավորություն)
Արտաքին տեսք
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Ցին (秦) Ցիանցյու (犬丘) Ցիան (汧) Փինյան(平陽) Յոն (雍) Յույան (櫟陽) Խիանյան (咸陽) | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | միապետություն | |||
Դինաստիա | Ցին | |||
Պետության գլուխ | թագավոր |
Ցին, հին չինական թագավորություն։ Առաջացել է մ.թ.ա. մոտ 9-րդ դարում, Կենտրոնական Չինաստանում։ Սկզբում կախյալ էր Չժոու դինաստիայից։ Չժանգո ժամանակաշրջանում (մ.թ.ա. 403-221) Չժոու միապետությունից անկախ 7 հզոր թագավորություններից մեկն էր։
Ցինի ուժեղացումը կապված էր պետական գործիչ Շան Ցանի (մ.թ.ա. 4-րդ դար) ռեֆորմների (հողի մասնավոր սեփականության օրինականացում, հողի առուծախի թույլտվություն և այլն) հետ։
Մ.թ.ա. 4-րդ դարի կեսից Ցինը պայքարել է մյուս թագավորությունների դեմ և մինչև մ.թ.ա. 221 թվականը նվաճել դրանք, ստեղծվել է կենտրոնացված Ցին դինաստիան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |