Կոն Մին Ջի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոն Մին Ջի
Minzy Naked Cherry 2.png
Բնօրինակ անունկորեերեն՝ 공민지, 孔敏知
Ի ծնե անունկորեերեն՝ 공민지 և անգլ.՝ Gong Min-ji
Նաև հայտնի է որպեսMinzy
Ծնվել էհունվարի 18, 1994(1994-01-18)[1] (26 տարեկան)
Սեուլ, Հարավային Կորեա
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ և հիփ հոփ
Մասնագիտություներգչուհի և ռեփեր
Գործիքներվոկալ
ԼեյբլYG Entertainment
ԿրթությունBaekseok Arts University?
Անդամակցություն2ne1
Gong Minzy Վիքիպահեստում

Կոն Մին Ջի (կորեերեն՝ 공민지, 孔敏知, Gong Minji, հունվարի 18, 1994(1994-01-18)[1], Սեուլ, Հարավային Կորեա), ավելի շատ հայտնի է իր բեմական Minzy անունով, կորեական երգչուհի, ռեփեր, պարուհի, 2NE1 փոփ խմբի մասնակից[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մին Ջին ծնվել է Սեուլում, բայց հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Կվանջու՝ այնտեղ աղջիկը մասնակցել է պարային տարբեր համերգների և մրցույթների։ Մինջին, կորեական պարուհու Գոն Օկ Ջինի թոռնիկն է։ YG Entertainment-ում Մինջին հայտնվել է այն բանից հետո, երբ ընկերության ադմինիստրատորները տեսել են նրա տեսահոլովակները պարելու ժամանակ, համացանցում։ 2009 թվականի հուլիսի 16-ին հայտնի է դարձել, որ Մինջին թողել է դպրոցը հանուն այն բանի, որ նա սկսի նոր երաժշտական կարիերա 2NE1 խմբում[3]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի անունը որտեղ նա մասնակցում էր սկզբում «21» էր, բայց ավելի ուշ դարձել է «2NE1»։ Խմբում Մինջին զբաղեցնում էր գլխավոր պարուհու դերը։ 2009 թվականի մայիսի 6-ին «Fire» անվամբ առաջին սինգլը դուրս էր եկել, այդ պահին Մինջին 15 տարեկան էր։ 2016 թվականի ապրիլի 5-ին Մինջին պաշտոնապես թողել է խումբը և նույն այդ ընկերությունը[4][5][6][7]։

2016−ներկա ժամանակ։ Minzy Work 01 Uno[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մայիսին հայտնի է դարձել, որ Մինջին Music Works լեյբլի հետ պահմանագիր է կնքել[8][9][10]։ 2017 թվականի ապրիլի 17-ին Մինջին դեբյուտել է մինի-ալբոմի հետ։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենակատար աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Երգ Չարտեր Ալբոմ
KOR
2009 «Please Don’t Go» (с CL) 6 To Anyone
2013 «Miracle» (with SBS Friendship Project) You Are A Miracle

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (чеш.) — 2001.
  2. «Nate People Search: 공민지» [Nate People Search: Gong Minji]։ Nate People Search (Korean)։ SK Communications։ Վերցված է նոյեմբերի 11, 2010 
  3. «2NE1's Minzy drops out of high school»։ allkpop։ հուլիսի 17, 2009։ Վերցված է օգոստոսի 22, 2013 
  4. «K-Pop Group 2NE1 Becomes Trio Following Departure of Minzy»։ Billboard։ Վերցված է ապրիլի 27, 2017 
  5. «It’s a Sad Day in K-Pop: Minzy Leaves 2NE1»։ Vulture։ Վերցված է ապրիլի 27, 2017 
  6. «Were There Signs That Minzy Was Going to Leave 2NE1?»։ Soompi։ Վերցված է ապրիլի 27, 2017 
  7. «Minzy to officially leave 2NE1 + YGE announces 2NE1 comeback»։ All K-Pop։ Վերցված է ապրիլի 27, 2017 
  8. «Kpop News: Minzy reportedly to have a new record label»։ News Everyday։ Վերցված է ապրիլի 27, 2017 
  9. «Ex-2NE1 member Minzy officially signs new record deal with Music Works»։ Yibada։ Վերցված է ապրիլի 27, 2017 
  10. «2NE1 Ex-Member Minzy Puts YG Entertainment Behind Her, Officially Signs With Music Works»։ Design & Trend։ Վերցված է ապրիլի 27, 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]