Յոախիմ Գեորգ Դարյես
Ծնվել է | հունիսի 23, 1714[1] Գյուստրով, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Արևելյան Գերմանիա |
---|---|
Մահացել է | հուլիսի 17, 1791[2] (77 տարեկան) Օդերի Ֆրանկֆուրտ, Պրուսիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Դավանանք | լյութերականություն |
Մասնագիտություն | տնտեսագետ, փիլիսոփա, համալսարանի դասախոս, աստվածաբան, հեղինակ և իրավաբան |
Հաստատություն(ներ) | Ենայի համալսարան և Ալմա Մաթեր Վիադրինա |
Պաշտոն(ներ) | rector of the University of Jena? և rector of the University of Jena? |
Ալմա մատեր | Ենայի համալսարան[3] |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[4] |
Եղել է գիտական ղեկավար | Lorenz Johann Daniel Suckow?[3], Samuel Gottfried Eschert?[3], Georg Krieger?[3] և Franz Karl Caspari?[3] |
Ամուսին(ներ) | Marta Friederica Reichart? |
Ուսուցիչ | Քրիստիան Վոլֆ և Dieter Hermann Kemmerich?[3] |
Joachim Georg Darjes Վիքիպահեստում |
Յոախիմ Գեորգ Դարյես (գերմ.՝ Joachim Georg Darjes) (հունիսի 23, 1714, Գյուստրով - հուլիսի 17, 1791, Օդերի Ֆրանկֆուրտ), գերմանացի իրավաբան և փիլիսոփա, տնտեսագետ, լյութերական աստվածաբան, մանկավարժ, Լուսավորության դարաշրջանի փիլիսոփայական գործիչներից է Գերմանիայում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դարյեսը հոգևորականի որդի է եղել։ 14 տարեկանից սովորել է Ռոստոկի համալսարանում, ուսումնասիրել աստվածաբանություն և փիլիսոփայություն։ 1731 թվականին ընդունվել է Ենայի համալսարան, ուսումնասիրել է փիլիսոփայություն, մաթեմատիկա և եկեղեցու պատմություն։ Սովորել է Քրիստիան Վոլֆի ղեկավարությամբ, հետագայում դարձել Վոլֆականության փիլիսոփայական դպրոցի ակտիվ պաշտպանը[5]։
1735 թվականին դարձել է փիլիսոփայության, իսկ 1739 թվականին՝ իրավագիտության դոկտոր։ 1744 թվականին ընտրվել է Ենայի համալսարանի իրավագիտության բարոյագիտության և քաղաքական գիտությունների պրոֆեսորի պաշտոնում։ Ենայի համալսարանում նրա իրավագիտության և փիլիսոփայության դասախոսությունները շատ հաջողված են եղել, հայտնի է, որ որոշ ունկնդիրներ նստել են աստիճաններին․ լսարանները շատ փոքր են եղել որ բոլորին տեղավորեին։ Նա դասախոսական կարիերայի ընթացքում ունեցել է 1000-ից ավելի ուսանողներ[6]։
1763 թվականին Ֆրիդրիխ Մեծը նրան հրավիրել է Օդերի Ֆրանկֆուրտ՝ որպես Վիադրինայի համալսարանի պրոֆեսոր։ 1772, 1779, 1788 թվականներին ընտրվել է նույն համալսարանի ռեկտոր։
Դարյեսը եղել է կամերալիզմի ներկայացուցիչ։ Հետագայում փոխել է իր փիլիսոփայական հայացքները և հարել Վոլֆի հակառակորդներին։
Աշխատությունների ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Observationes iuris naturalis socialis et gentium (լատիներեն). Vol. 1. Jena: Theodor Wilhelm Ernst Guth. 1751.
- Observationes iuris naturalis socialis et gentium (լատիներեն). Vol. 2. Jena: Theodor Wilhelm Ernst Guth. 1754.
- «Institutiones jurisprudentiae universalis» (7 հրատ. 1766);
- «Institutiones junsprudentiae Romano Germanicae» (2 հրատ․. 1766);
- «Discours über Natur und Völkerrecht» (1762)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Deutsche Nationalbibliothek Record #119110598 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Joachim Gorg Darjes, Anmerkungen über einige Lehrsätze der Wolfischen Metaphysic, Frankfurt und Leipzig։
- ↑ "DARJES, Joachim Georg (1714-91)" (anglais). — Էջ 243-248. — ISBN 9780826418623.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Joachim Bauer und Gerhard Müller: "Joachim Georg Darjes (174-1791), Aufklärer, Pädagoge und Freimaurer" in Zwischen Geheimnis und Öffentlichkeit : Jenaer Freimauerei und studentische Geheimgesellschaften, Jena Academica & Studentica Jenensia, 1991, S.129-199
- Joachim Bauer und Gerhard Müller, "Zwischen Theologie und praktischen Wissenschaften: Der Aufklärer Joachim Georg Darjes" in Naturwissenschaften um 1800: Wissenschaftskultur in Jena- Weimar, Verlag Hermann Böhlau, Weimar, 2001, S.142-154
- (Գերմաներեն) Matthias Fritsch: Religiöse Toleranz im Zeitalter der Aufklärung. Naturrechtliche Begründung – konfessionelle Differenzen. Meiner Felix Verlag GmbH, mai 2004, 3-7873-1658-2, S. 149 ff.
- (Գերմաներեն) Florian Gärtner, Joachim Georg Darjes und die preußische Gesetzesreform : ein Beitrag zur Entstehungsgeschichte des ALR. Univ., Diss. Trier, 2006. S. 149 ff., Duncker & Humblot GmbH, 2007, 3-428-12403-0
- Lutz Patitz, Joachim Georg Darjes (1714-1791), Universitätslehrer in Frankfurt an der Oder, Frankfurt an der Oder : Kleist-Gedenk- und Forschungstätte, 1991, S.16
- (Գերմաներեն) Peter Walther : Musen und Grazien in der Mark. 750 Jahre Literatur in Brandenburg. Band 2: Ein historisches Schriftstellerlexikon. Lukas Verlag, 2002, S. 87, 3-931836-69-X
- Max Wundt, Die Philosophie an der Universität Jena, Jena, 1932, pp. 105–117.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Дарьес, Иоахим-Георг». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոախիմ Գեորգ Դարյես» հոդվածին։ |
|
- Հունիսի 23 ծնունդներ
- 1714 ծնունդներ
- Հուլիսի 17 մահեր
- 1791 մահեր
- Ենայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- 18-րդ դարի փիլիսոփաներ
- Գերմանացի աստվածաբաններ
- Գերմանացի իրավաբաններ
- Գերմանացի իրավագետներ
- Գերմանացի մանկավարժներ
- Գերմանացի տնտեսագետներ
- Գերմանացի փիլիսոփաներ
- Իրավաբանական գիտությունների դոկտորներ